Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հին թատերախումբը հրաժեշտ էր տվել «Ազգի ճիչով», իսկ նորը՝ կմեկնարկի «Վոդևիլով»

08.30.2022


Ռուսական զորքերի կողմից գրավված ուկրաինական Մարիուպոլ քաղաքի դրամատիկական թատրոնը պատրաստվում է առաջիկայում հյուրախաղերով հանդես գալ Մոսկվայում։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թատրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Իլյա Սոլոնիցինը հայտնել է, որ «նոյեմբերին թատերախումբը պլանավորում է հյուրախաղեր ՌԴ֊ում», որի կազմակերպումը ստանձնել է «Ռոսկոնցերտ»֊ը։

Ռուս֊ուկրաինական պատերազմի ընթացքում ուկրաինական Մարիուպոլ քաղաքի ռմբակոծությունների հետևանքով քարուքանդ եղած թատրոնի շենքի փոխարեն դրամատիական թատրոնին է տրամադրվել տեղի ֆիլհարմոնիայի հարթակը, որտեղ էլ թատերախումբը անցկացնում է փորձերը։ Այն ձևավորվել է 15 նոր դերասան֊դերասանուհիների և 10 երաժիշտների համախմբմամբ։ Նրանք պատրաստում են սեպտեմբերի 10֊ին բացել թատերաշրջանը՝ ներկայացնելով «Վոդևիլ»՝ ըստ Չեխովի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիուպոլ քաղաքի դրամատիկական թատրոնի նախկին 13 արտիստ և տնօրեն֊գեղարվեստական ղեկավարի պաշտոնակատար Լյուդմիլա Կոլոսևիչը հեռացել են իրենց քաղաքից և հուլիսի 16֊ին Ուկրաինայի արևմուտքում, պատերազմական գոտուց հեռու գտնվող Զակարպատների մարզային երաժշտական դրամատիկական թատրոնում ներկայացրել «Ազգի ճիչը» բեմադրությունը՝ նվիրված անցյալ դարի 60֊ականների քաղաքական բանտարկյալ Վասիլի Ստուսեին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 367 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ