Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վենետիկը «Netfix»֊ի համար, կարծես թե, վերածվում է գլխավոր մեկնարկային հարթակի

08.31.2022


Այսօր, օգոստոսի 31֊ին, Իտալիայում մեկնարկել է Վենետիկի հայտնի միջազգային կինոփառատոնը։ Այն թվով 79֊րդն է, եթե հաշվարկն անում ենք փաստացի անցկացված միջոցառումների ցանկով կամ 90֊րդն է, եթե նկատի ունենանք ամեն տարի անցկացվող հանրահայտ կինոֆորումի հիմնադրման թվականը (1932թ․)։ Նշենք որ փառատոնի անցկացման անընդհատությունը խախտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի, նաև՝ անցյալ դարի 70֊ական թվականների քաղաքական ոչ բարենպաստ իրավիճակի պատճառով։ Այստեղից էլ առաջացել է փառատոնների թվագրման խառնաշփոթը։

Ինչևէ, 2022 թ․֊ի վենետիկյան փառատոնը հարուստ է թե տարբեր երկրներից ժամանած մասնակիցների աստեղային կազմով և թե ներկայացվող ֆիլմերի քանակով և որակով։

Ստուգատեսի պաշտոնական ծրագրում ընդգրկված է 70 կինոնկար։

Մեկնարկը կտրվի ամերիկյան «Netflix» սթրիմինգային ալիքը ներկայացնող ռեժիսոր Նոա Բաումբախի «Սպիտակ աղմուկ» ֆիլմով։ Կինոնկարը պատմում է ընտանեկան զույգի մասին (դերերում՝ Ադամ Դրայվեր և Գրետա Գերվիգ)։ Ամուսինն աշխատում է համալսարանում և ուսումնասիրում է Ադոլֆ Հիտլերի կյանքը։ Դա նրան բերում է որոշակի փառք։ Նա փորձում է հավասարակշռություն գտնել աշխատանքի և ընտանիքի միջև։ Այդ փնտրտուքը խորանում է և վերածվում գոյութենական ճգնաժամի և տարօրինակ թունավոր ամպերի, որոնք ծածկում են ողջ քաղաքը․․․Բաումբախը սովորական ընտանեկան դրամայից անցում է կատարում դեպի գիտական ֆանտաստիկա․․․

Ավելացնենք, որ Վենետիկի փառատոնը, ի տարբերություն շատ այլ համանման միջոցառումներիի, ունի յուրահատուկ մոտեցում «Netfix» սթրիմինգային ալիքի նկատմամբ։ Թեև այսպիսի սերիալները կինոթատրոններում չեն ցուցադրվում, սակայն «Netfix»֊ի համար Վենետիկը կարծես թե վերածվում է գլխավոր մեկնարկային հարթակի։

Փառատոնը կշարունակվի 10 օր։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 436 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ