Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տուն տունիկ» մահը պատկերող տիկնիկներով, դագաղով և անդրշիրիմյան ոգիներով

01.17.2014


Այսօր մանուկների համար նախատեսված խաղալիքների խանութներում մեծ պահանջարկ են վայելում սպիներով պատված դեմքերով տիկնիկները, արյունոտ ատամներով անդրշիրիմյան ոգիները, տիկնիկ- դիակները՝ փոքրիկ դագաղների հավաքածոներով: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:

Լրատվամիջոցը նշում է, որ որքան էլ տարօրինակ թվա, այդ կերպարներն ու իրերը ունեն կայուն պահանջարկ: Մանուկների կողմից ժամանցային «մահ խաղերի» վրա արտադրողները համարձակորեն նշում են «6+» մակնիշը, որը նշանակում է, որ դրանցով խաղալու իրավունք է տրվում 6-ից բարձր տարիք ունեցող երեխաներին: Երեխաները այդ խաղերից հիացած են, իսկ նրանց ծնողները, ուղղակի, ցնցված: Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս դրանից տագնապի մեջ չընկել, այլ պարզել, թե ինչու՞ է երեխան ձգտում այդ մռայլ խաղերին:

Մահճակալով կամ լվացքի մեքենայով տիկնիկների համալիրը երեկվա օրն է: Այսօր ոչ շինծու ուշադրության կենտրոնում տիկնիկ դիակն է՝ իր դագաղիկով, կամ դագաղանման պայուսակով, որի մեջ գտնվում է զոմբի շունը: Ըստ խաղալիքներ վաճառող խանութների աշխատակիցների այս բնույթի նորույթներից երեխաների աչքերը փայլատակում են, իսկ ձեռքերը ակամա շարժվում են դեպի դրանք:

Այդպիսի խաղալիքները շատ արագ են սպառվում հատկապես տոների նախօրեին:

«Հին գերեզմաններում նույնպես հայտնաբերվել են կախարդ տիկնիկներ, դրանք ակտիվորեն օգտագործվում են նաև կրոններում: Այն, որ այսօր դրանք հայտնվել են ժամանակակից երեխաների խաղերի ցանկում, ավելի շատ կապված է կյանքի ընդհանուր ոճի հետ: Այն կինը, որը գոյություն ունի բեմահարթակին, հանդեսների էջերին, կյանքի այն ոճը որ նրանք մարմնավորում են, վաղ թե ուշ մուտք է գործում մեր երեխաների խաղահրապարակ»,- նշել է Ռուսաստանի Մանկական խաղերի արդյունաբերության ասոցիացիայի նախագահ Անտոնինա Ցիցուլինան:

Իսկ «Решение» (Որոշում) հոգեբանական կենտրոնի հոգեբան Ելենա Վինոգրադովան կոչ է անում չվախենալ այդ խաղալիքներից, եթե դրանք այդքան պահանջարկված են: «Ցուցադրելով վախենա՞լ այդ հրեշներից, որոնք սպանում են մարդկանց: Իրականում դրանք կոփում են: Չվախենալ այդպիսի առարկաներից, ահա թե որն է այդ սարսափելի իրերի ֆունկցիան: Դրանք աշխատում են ընդդեմ վախի: Չի կարելի ասել, որ դրանք շատ վնասակար են: Դրանք էլ ունեն իրենց օգտակարությունը»,- նշել է փորձագետը:

Իրոք, այդպիսի խաղալիքները մեր համար անսովոր են, քանի որ մեր երկրում (Ռուսաստանում- խմբ.) արգելափակված են: «Եվ այն ամենը, ինչ կապված է դրա հետ առաջացնում է սարսափ»,- հայտարարել է Անտոնինա Ցիցուլինան: Նրա ասելով մյուս երկրներում, ընդհակառակը, այդպիսի խաղերը թույլատրված են, քանի որ դրանք օգնում են երեխաներին չվախենալ մահից:

«Կան երկրներ, որտեղ սեղանի խաղերի տարրերից մեկը հանդիսանում է մարդու մահը և դա չի առաջացնում որևէ մերժում երեխաների կրթության, մշակույթի, դաստիարակության մասնագետների և ծնողների մոտ: Եվ կան երկրներ(ինչպիսին է նաև Ռուսաստանը), որոնց համար դա մերժում, հաճախ նաև դժգոհություն առաջացնող թեմա է»,- նշել է Ելենա Վինոգրադովան:
Մասնագետների կարծիքով խլել կամ պահել այդպիսի խաղալիքները երեխաներից չարժե: Եթե երեխան հետաքրքրվում է այդ բնույթի խաղալիքներով, թող փորձի դրանցով խաղալ: Հնարավոր է հետաքրքրասիրությունը շուտով կմարի:

Պարզապես, խորհուրդ են տալիս հոգեբանները մեծերին, պետք է երեխաներին սովորեցնել խաղալ պոզիտիվ, զարգացնող խաղեր՝ «Դպրոց-դպրոց», «Տուն-տունիկ», «Մայրիկներ-աղջիկներ» և այլն: Չէ, որ հենց այդպիսի խաղերը խաղալով են մեզանում ձևավորվել երեխաները, նրանց ճիշտ աշխարհընկալումը և կյանքի չափանիշները:
    Դիտվել է 1070 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ