Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է մեծանուն ռեժիսոր Ժան Լյուք Գոդարը

09.13.2022

Կյանքի 92-րդ տարում մահացել է ֆրանսիացի մեխանուն կինոռեժիսոր Ժան Լյուք Գոդարը։ Այդ մասին արվեստագետի հարազատների տարածած տեղեկատվությունը փոխանցել է «Liberation» պարբերականը։

Գոդարը ծնվել է 1030թ․֊ի դեկտեմբերի 3֊ի բժշկի ընտանիքում։ 1949թ․֊ին նա ընդունվել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, իսկ բուհն ավարտել է՝ ստանալով ազգագրագետի դիպլոմ։

Կինոյի բնագավառ նա ոտք է դրել կինոակումբային շարժումներին ակտիվ մասնակցելով։ Այստեղ նրա վրա վճռական ազդեցություն է թողել կինոքննադատ Անդրե Բազենի հետ հանդիպումը։ Հենց վերջինիս օժանդակությամբ էլ 1950 թվականից նա սկսել է գործակցել «Գազետ դյու սինեմա» պարբերականին։

Գոդարը ֆրանսիական կինոյի «նոր ալիք»֊ի ակունքներից ելած ռեժիսոր է։ 1960֊ական թվականներին նկարահանած Նրա ֆիլմերը մեծ ազդեցություն են ունեցել կինեմատոգրաֆիայի զարգացման վրա։

Նրա դեբյուտային «Վերջին շնչում» լիամետրաժ կինոնկարը էկրան է բարձրացել 1959թ․֊ին, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Ժան֊Պոլ Բելմոնդոն և Ջին Սիբերգը։ Այս ֆիլմի սցենարը, ըստ կինոքննադատների Գոդարը և Ֆրանսուա Տրյուֆոն հորինել էին նկարահանումից մեկ օր առաջ, իսկ երկխոսությունները դերասանները մտածում էին նկարահանումների ընթացքում։

Ժան֊Լյուք Գոդարը ընդհանուր առմամբ նկարահանել է ավելի քան 70 ֆիլմ։ Վերջինը կոչվում էր «Կերպարի գիրք» և լթողարկվել 2018թ․֊ին։ Այդ ժապավենը մասնակցել է Կաննի փառատոնի հիմնական մրցույթին։

2011թ․֊ին ԱՄՆ֊ի կինոակադեմիան կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ներդրած ավանդի համար Ժան Լյուք Գոդարին պարգևատրել է «Օսկար»֊ով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 337 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ