Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե․ Սիդորով․ «Մենք ուշացել ենք միանալ ժողովրդավարական գնացքին»

10.03.2022

«Այժմ յուրաքանչյուրը ստիպված է մտածել տեղի ունեցող իրադարձությունների մեջ իր անձնական դերակատարության մասին։ Բայով (խոսքի մասով) մարդկանց սրտերում հրդեհ առաջացնելը, անշուշտ, անհրաժեշտ է, սակայն նրանք չեն հրդեհվում, և հաճախ ոչ թե վախի , այլ կատարվողը չհասկանալու պատճառով»։,֊ Ռուսաստանում տիրող ներկա պայմաններում մշակույթի և հասարակության միջև ձևավորված հարաբերությունների նոր որակն այսպես է բնութագրել ՌԴ մշակույթի նախկին նախարար Եվգենի Սիդորովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral.ru»֊ին։

Ըստ Սիդորովի երկրի լավագույն ուժերին կարող է միավորել միայն Ռուսաստանի ապագայի գաղափարը։ Սակայն այդպիսի գաղափար չկա և չի նախատեսվում;

Նա հիշեցնում է, որ 15 տարի առաջ ինքն արդեն գրել էր, որ Ռուսաստանի առջև բացվել է երկու ռազմավարական ճանապարհ, որի հետ շատերն են համաձայնվել։ Ռուսաստանը կամ պետք է միանար «Եվրոպայի միացյալ նահանգներին»՝ դրանով իսկ պահպանելով իր մշակութային յուրահատկությունը, կամ էլ կուլ գնար արևելյան, մեծամասամբ Չինական, ծավալապաշտությանը։

ՌԴ մշակույթի նախկին նախարարի կարծիքով, իրենց երկիրն այլևս ուժ չունի անսասան մնալ Արևելքն ու Արևմուտքը միմյանց կապող միջանկյալ դիրքերում՝ թե ժողովրդագրական և թե աշխարհաքաղաքական պայմանների (իսլամական հարավի հարձակաման) պատճառով։

«Մենք ուշացել ենք միանալ ժողովրդավարական գնացքին և մեր ավտորիտար շարժակազմը առանց տարբերակելու, սլանում է արդեն առանց հասկանալի և տրամաբանական նպատակի ճանապարհով․․․․»,֊ նշել է ՌԴ մշակույթի նախկին նախարար Եվգենի Սիդորովը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 262 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ