Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիեզերքը՝ կինոնկարահանման հրապուրիչ տաղավար Քրուզի համար

10.12.2022


Հոլլիվուդյան գերաստղ, 60֊ամյա Թոմ Քրուզը ընդառաջելով ռեժիսոր Դագ Լայմանին որոշել է թռչել միջազգային տիեզերակայան և հերթական կինոնկարի համար նկարահանվել բաց տիեզերքում։ Այդ մասին «nypost.com․֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Մենք Թոմի հետ մշակել ենք գերազանց նախագիծ հրթիռ հասցնել Միջազգային տիեզերակայան և այնտեղ նկարահանել ֆիլմ»,֊ հայտարարել է «Universal Filmed Entertainment» կինոստուդիայի ներկայացուցիչ Դոննա Լենգլին։

Եթե այս ծրագիրն իրականացվի, ապա հայտնի կինոաստղը կլինի հողագնդի առաջին քաղաքացիական անձը, որը ֆիլմի համար կնկարահանվի միջազգային տիեզերակայանի տարածքից դուրս՝ բաց տիեզերքում։

Նշենք, որ Ֆիլմի ռեժիսոր Լայմանը ընդգծել է, որ կինոնկարի հիմնական մասը կնկարահանվի երկրի վրա։

Տիեզերքում Թոմ Կրուզի մասնացությամբ ֆիլմի նկարահանումների մասին տեղեկությունները առաջին անգամ տարածվել են դեռևս 2020թ․֊ին։ Այն ժամանակ նույնպես նշվում էր, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Դագ Լայմանը, որը ֆիլմի սցենարը գրել է Քրուզի հետ համագործակցելով։

Ավելացնենք, որ Տիեզերքում ֆիլմ նկարահանելու առաջին փորձը հաջողությամբ կատարել է Ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքը՝ երբ միջազգային տիեզերակայան ուղարկեց իր «Մարտահրավեր» ֆիլմի գլխավոր դերակատարուհուն։ Ըստ ռուսական որոշ լրատվամիջոցների այդ ֆիլմը վարձույթի շուկայում կհայտնվի 2023թ․֊ի ապրիլի 12-ին՝ առաջին մարդուն՝(ԽՍՀՄ քաղաքացի Յուրի Գագարինին) երկրամերձ ուղեծիր հասնցնելու օրը։





Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 232 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ