Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ադրբեջանցիները ավերել են հայկական ևս մեկ եկեղեցի

10.14.2022

ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կազմակերպությունը օրերս հրապարակել է տիեզերական արբանյակից նկարահանված պատկերաշար, որը փաստում է Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ բարբարոսության ևս մեկ դեպք։

Այս անգամ խոսքը վերաբերվում է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի 18-19րդ դարերի պատմամշակութային հուշարձանին՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն, որը հիմնահատակ ավերվել է։

Հադրութ քաղաքից 28 կիլոմետր արևմուտք գտնվող Մոխրենես գյուղը Ադրբեջանը օկուպացրել է 2020թ,֊ի հոկտեմբերին։

Սուրբ Սարգիս եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ էր։ Գտնվում էր Մոխրենեսի կենտրոնում։ Այն կառուցված էր տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։

Հուշարձանի շքամուտքն ուներ ընդգծված ծավալային լուծում, սրբատաշ զանգվածեղ խարիսխներ և կիսասյուներ, քանդակազարդ խոյակներ ու կամար, լայն բարավոր։ Տանիքը երկթեք էր, կղմինդրածածկ, եզերված քարե սրբատաշ սալերով։

Եկեղեցու սրահը կիսաշրջանաձև առաստաղով էր, կիսշրջանաձև էր նաև խորանը, իսկ բեմը բացակայում էր։ Խորանի երկու կողմերում տեղադրված էին ավանդատները։ Ավերված հոգևոր տաճարի սրահում կար նաև մկրտության ավազան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 316 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ