Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քանյե Ուեսթը մեղադրել է Քվենտին Տարանտինոյին գրագողության մեջ

10.24.2022

Ամերիկացի ռեփ֊կատարող Քանյե Ուեսթը մեղադրել է հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին և դերասան Ջեյմի Ֆոքսին իր գաղափարը ապօրինի յուրացնելու մեջ։ Այդ մասիսն «dailymail.co.uk»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglue.am»֊ը։

Ուեսթը անգլիական պարբերականին հայտնել է, որ ինքը Տարանտինոյի և Ֆոքսի հետ կիսել է « Gold Digger»֊ի համար երաժշտական տեսագրություն ստեղծելու մասին, իսկ նրանք այդ առաջարկությունը յուրացնելով օգտագործել են 2012 թ․֊ին թողարկված «Ջանգո ազատարարը» ֆիլմի սյուժեում։

Իսկ թե ինչու՞ իրենից գրագողություն անելու մասին նա ավելի շուտ չի հայտարարել, Ուեսթը պատասխանել է համեմատությամբ՝ նշելով, որ ինչպես խոսքի ազատությունը գոյություն ունի Լեոնարդո Դի Կապրիոյի դերակատարմամբ ֆիլմում ստրկատիրոջ խոսքի ենթատեքստում N բառն օգտագործելու և ռասիստ չհամարվելու համար։

«Այդ ֆիլմում ստեղծվում է մի ենթատեքստ, որտեղ Լեոնարդո Դի Կապրիոյին թույլատրվում է օգտագործել N***** բառը մի քանի անգամ », - բացատրել է «Blame Game» ռեփերը և ավելացրել, որ այդպիսով Հոլիվուդի գործը իրերը շրջանակելն է։ Ըստ այդ շրջանակման չափանիշի էլ որոշվում է, թե որ բովանդակություն է ընդունվում և որը՝ ոչ։

Ուեսթն առավել մանրամասն կանգ է առել ազատ խոսքի գաղափարի վրա և նշել, որ բոլորն էլ ունեն մտքեր ու գաղափարներ։ Մարդը բարձրաձայնում է դրանք, որից հետո ոմանք կարող են աճպարարություն անել ձեր մտքերով ու գաղափարներով։ Այնինչ, որպեսզի մարդկությունը առաջ գնա, «մենք պետք է ունենանք մտածելու , իսկ դրանից հետո այդ մտքերը իրականացնելու ազատություն»։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 273 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ