Ժան֊Միշել Ժարրը հրավիրում է վիրտուալ երեկույթի 10.28.2022
Էլեկտրոնային երաժշտության ֆրանսիացի հայտնի մասնագետ Ժան֊Միշել Ժարրը թողարկել է նոր ձայնապնակ «Oxymore» վերնագրով և նույնանուն փորձարարական շոու, որտեղ լսողներին առաջարկում է լքել սեփական մարմինը, հագնել պիկսելներից հագուստ և խլացրած տեխնոյի նվագակցությամբ պարել մեթատիեզերքում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Ժարրին հաճախ անվանում են Էլեկտրոնային երաժշտության գլխավոր քուրմ և մարդ֊սինթեզատոր։ Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա թողարկել է 22 ձայնապնակ՝ 85 մլն ընդհանուր տպաքանակով։
«Ինձ այնքան էլ չեն հետաքրքրում տեխնալոգիաները՝ հենց տեխնալոգիաների համար։ Ինձ դուր է գալիս լինել այսպիսի վատ տղա, հակեր, որը պարզապես հափշտակել է գոյություն ունեցող որոշակի գործիքներ»,֊ ասում է երաժիշտը։
Անցյալ շաբաթ թողարկված «Oxymore» ձայնապնակը ստեղծվել է «Radio France» ստուդիայում և ունի 360 աստիճան իմմերսիվ հնչողություն։ Այս յուրահատուկ ստեղծագործությունը արժանապատվորեն ներկայացնում է ֆրանսիական «կոնկրետ երաժշտություն» ավանգարդային շարժումը։
«Սա ընդամենը միայն սկիզբն է։ Ապագան որոշակիորեն բազմալիք երաժշտությանն է պատկանում՝ ստեղծված 360 աստիճանի ձևաչափով։ Հասկանու՞մ եք, ստերեոն իրական կյանքում գոյություն չունի։ Մենք աշխարհն ընկալում ենք որպես միալիք ձայների համախումբ, իսկ մեր ականջները և շրջակա միջավայրը մեզ տալիս են հսկայական աուդիո հեռանկար»,֊ նշել է Ժան֊Միշել Ժարրը։
Վերջին տարիներին նա փնտրում է կենդանի կատարման նոր միջոցներ, որպեսզի մարդիկ, որոնք գտնվում են միմյանցից հեռու, կարողանան վերապրել միանման զգացմունքներ։
«Oxymore» դա վիրտուալ երեկույթ անցկացնելու հրավեր է։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: