Ըստ պատգամավորի, թատրոնի դերասանները պետք է ծառայեն ագիտբրիգադներում 11.01.2022
Ռուսաստանի պետական դումայում մտադիր են նախապատրաստել օրենքի նախագիծ, որը պետական թատրոններում աշխատող և պետբյուջեից աշխատավարձ ստացող արտիստների համար կնախատեսի ագիտբրիգադներում ծառայություն իրականացնելու պարտականություն։ Այդ մասին պետդումայի հսկողության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։
«Եթե դու աշխատում ես պետական թատրոնում և ստանում ես պետական փողեր, ապա խնդրեմ, հավաքվիր և մեկնիր ագիտբրիգադ, ռազմաճակատի գիծ և ոգևորիր մեր մարտիկներին»,֊ նշել է ՌԴ օրենսդիր մարմնի պատգամավորը։
Նա խոստացել է, որ այդպիսի փաստաթուղթ կպատրաստվի և ավելացրել է, որ մշակույթի այն գործիչները, որոնք բյուջեից ստանում են պետական փողեր աշխատավարձի կամ դրամաշնորհի տեսքով, «պետության վարած քաղաքականության դեմ արտահայտվելու պարագայում» պետք է դադարեն պետական փողեր ստանալ։