Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձում են արգելել օտարերկրյա գործակալ ճանաչվածների գործունեությունը

11.03.2022


Ռուսաստանի դաշնության պետական դումայում կան պատգամավորներ, որոնք կարծում են, որ պետք է օրենդրությամբ արգելել օտարերկրյա գործակալ ճանաչված արտիստների և երաժիշտների համերգային գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նույնիսկ այդ ուղղությամբ որոշ պատգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ և արդեն հանրայնացնում են իրենց այդ մոտեցումը։ Օրինակ, «Նիացյալ Ռուսաստան» խմբակցության պետդումայի պատգամավոր, երգիչ Դենիս Մայդանովը օրերս այդ գաղափարն արտահայտել է Հանրային «Սոոբշեստվո» («Համագործակցություն») պալատի ամենամյա ֆորումի ժամանակ՝ նշելով, որ պետք է արգելել երկիրը քննադատող արտիստների երաժշտությունը ռադիոկայանների եթերում։

«Վեդոմոստի» պարբերականը նշում է, որ Մայդանովի այդ առաջարկությունը դահլիճն ընդունել է ծափերով։

Ավելի վաղ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել ազատվել մշակութային հաստատությունների այն ղեկավարներից, որոնք չեն խրախուսում Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողությունը»։

Ի դեպ, դեռ ամռանը ռուսական «РБК» լրատվամիջոցը տեղեկացրել է, որ համերգների կազմակերպիչները արտիստների հետ կնքվող պայմանագրերում ավելացրել են ապաքաղաքականության մասին կետ։ Միաժամանակ այլ լրատվամիջոցներ հայտնել են, որ եկրից հեռացած երաժիշտներին կարող են զրկել պետական կոչումներից և պարգևներից, սակայն Մշակույթի նախարարությունը այդ լտեղեկատվությունը հերքել էր;





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 321 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ