Ճահճի կաղնին դարձել է Մորդովիայի բրենդը11.30.2022
Ռուսաստանի դաշնության Մորդովիայի հանրապետության իշխանությունները պլանավորել են ստեղծել ճահճի կաղնու թանգարան։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Տարածաշրջանի ղեկավար Արտյոմ Զդունովը իր Telegram ալիքում հայտնել է, որ այդ կաղնին արդեն դարձել է իրենց հանրապետության բրենդը։ Ըստ նրա այդ թանկարժեք փայտանյութից պատրաստված հուշանվերները մասսայականություն են վայելում տարածաշրջան ժամանող զբոսաշրջիկների շրջանում։
Մորդովիայի ղեկավարը ընդգծել է, որ իրենք հաշվարկում են, որ այդ կաղնեփայտից պատրաստված իրերը կհայտնվեն Ռուսաստանի ժողովրդական արվեստների ցուցակում։ Այդ մասին արդեն դիմում է ներկայացվել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարություն, իսկ բուհերում և միջին մասնագիտական կրթօջախներում շուտով կբացեն համապատասխան մասնագիտությունների բաժիններ։