Չինական թեյը UNESCO-ի ոչ նյութական մշակութային օբյեկտների ցանկում է12.01.2022
Թեյի արտադրության և պատրաստման չինական ավանդական տեխնիկան ներառվել է UNESCO-ի ոչ նյութական մշակութային օբյեկտների ցանկում։ Այդ մասին տեղեկացնում է«taglur.am»-ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։
«Թեյի ավանդական մշակման մեթոդները և դրա հետ կապված սոցիալական փորձառությունը Չինաստանում» էլեմենտը փորձաքննության է ենթարկվել UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի՝ Մարրոկոյում նոյեմբերի 28-ին մեկնարկած և մինչև դեկտեմբերի 3֊ը շարունակվելիք 17֊րդ նստաշրջանում։
Սա նշանակում է թեյի պլանտացիաների կառավարման, տերևների հավաքման, դրանց ձեռքով մշակման, ինչպես նաև խմելու, թեյի միասնական օգտագործման գիտելիքների, փորձի, և գործնական հմտության ճանաչում, նշված է UNESCO-ի պաշտոնական կայքում։
Հնագույն ժամանակներից չինացիները աճեցնում, հավաքում, պատրաստում և խմում են թեյ։ Թեյ արտադրողները մշակել են այդ ապրանքի 6 տեսակ՝ կանաչ, դեղին, կարմիր, սպիտակ, փիրուզագույն և սև։ Վերամշակված թեյերի հետ, ինչպիսիք են, օրինակ ծաղկային թեյերը, Չինաստանում արտադրվում է ավելի քան 2000 տեսակի թեյ։
Այսօրվա վիճակով Չինաստանը UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում զբաղեցրել է 43 տող՝ ցուցանիշ, որն աշխարհում առաջինն է։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։