«Գլդիատոր» ֆիլմի շարունակությունը իրական դառնալու նշաններ է տալիս12.06.2022
Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր, 85-ամյա Ռիդլի Սքոթը ձեռնամուխ է եղել իր հայտնի «Գլդիատոր» ֆիլմի շարունակությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «worldofreel.com»֊ին։
Տեղեկություն է տարածվել, որ Սքոթը գտնվում է (կամ շուտով կհայտնվի) Մարոկկոյի Ուարզավաթ քաղաքում, որը հայտնի է որպես «Մարոկկոյի Հոլիվուդ»: Այնտեղ ռեժիսորը «Գլադիատոր 2»֊ի համար հույս ունի գտնել հարմար վայրեր։
Այս նախագծի մասին հայտարարվել է դեռևս 2018թ․֊ին, բայց շատ լրատվամիջոցներ դա լուրջ չեն ընդունել և նույնիսկ, դրանք համարել էին կեղծ լուրեր։։
Արդեն հավաստիության մեջ կասկած չհարուցող այս տեղեկությունների համար լրացուցիչ հիմնավորումներ կարող են հանդիսանալ այնպիսի փաստերը, որ խոսք է գնում կինոնկարի նոր սյուժեի և սցենարի հեղինակի՝ Փիթեր Քրեյգի մասին։
Նշենք, որ Քրեյգը հայտնի է «Քաղցած խաղեր» ֆիլմի երկու մասերի համար արված իր աշխատանքով։ Իսկ նոր Գլադիատորում պատումը կհյուսվի առաջին ֆիլմի հերոսուհիներից մեկի որդու շուրջ, որը գնում է Ռասսել Քրոուի մարմնավորած Մաքսիմուսի հհետքերով։ Դա Լյուսիուսն է, Լյուսիլայի որդին, որին Մաքսիմուսը առաջին ֆիլմում փրկում է Խոակին Ֆենիքսի մարմնավորած չարագործ Կոմոդուսի ձեռքից։