Լոնդոնում կառուցել են «համն ու հոտը տեղը» քաղաք12.08.2022
Այսօր, դեկտեմբերի 8֊ին, Լոնդոնում կբացվի «Gingerbread City» խորագրով ցուցահանդեսը, որտեղ բրիտանական մայրաքաղաքի ճարտարապետները, ինժեներները, ճարտարապետները և հրուշակագործները կներկայացնեն իրենց նոր ստեղծագործությունը՝ կապված մոտեցող Ծննդյան տոների հետ։ Ցուցադրանքը կազմված է մեկ ցուցանմուշից, որն իրենից ներկայացնում է մինչև վերջին «քարը» ուտելու համար պիտանի Gingerbread City քաղաքը։
Ճարտարապետների համար «շինանյութ» են հանդիսացել փքաբլիթները, թխվածքաբլիթները և այլ համեղ քաղցրավենիքները։ Այցելուները «համն ու հոտը տեղը» քաղաքում կարող են տեսնել նաև թերմալ աղբյուրներ, երկաթուղային կայարաններ, պտտվող կարուսելներ, առևտրի հրապարակներ և այլն։
«Gingerbread City» անունով այդ «համն ու հոտը տեղը» ցուցահանդես֊ քաղաքում կա նաև 60 շենք, կինոթատրոն, գրադարան, ստադիոն, բուսաբանական այգիներ։
Քանի որ ճարտարապետական այս մտահղացումը ներկայացնում է ապագայի քաղաքը, ուստի այն ստեղծվել է նաև իննովացիոն լուծումներով և սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ։
Gingerbread City֊ն ունի «SugarLoop»՝ ճանապարհային համակարգ, որի մեջ են ներառվել երկաթուղին, ճոպանուղին և հեծանվային տրեկները։ Կա նաև անտուն մարդկանց համար նախատեսված կացարան, օրգանական գարեջրի գործարան՝ իր «Hot Cross» փաբով, «Curdzon» կինոթատրոն, որտեղ օգտագործվում է LED լուսավորություն և այլն։