Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի տնօրեն Կուլյաբինի համար երաշխավորում են հայտնի գործիչներ

01.26.2023

Ռուսաստանի թատերական աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, դերասաններ Եվգենի Միրոնովը, Կոնստանտին Ռայկինը, Յուլիա Պերեսիլդը, Ելիզավետա Բոյարսկայան և Ալեքսանդր Բալուևը , ինչպես նաև Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը և Ակադեմիական երիտասարդական թատրոնի տնօրեն Սոֆյա Ապֆելբաումը պատրաստակամություն են հայտնել դառնալ Նովոսիբիրսկի «Կրասնի Ֆակել» թատրոնի վերջերս ձերբակալված տնօրեն Ալեքսանդր Կուլյաբինի երաշխավորները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Հիշեցնենք, որ նախկինում այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը հանդիսացող և Ուկրաինայում Ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով Եվրոպա տեղափոխված Տիմոֆեյ Կուլյաբինի հայրը մեղադրվում է պետական միջոցները վատնելու մեջ։

Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, որ «Կրասնի ֆակել» թատրոնի տնօրենի համար երաշխավորողների թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե դրան չխոչընդոտեին ՌԴ մշակույթի նախարարությունը կամ այլ իրավասու կազմակերպությունները։ Օրինակ, Արվեստի և ժողովրդական ստեղծագործության պետական դեպարտամենտի տնօրինությունը հեռախոսազանգերով զգուշացրել է նախարարությանը ենթակա թատրոններին և «համառորեն երաշխավորել» որպեսզի չստորագրեն Ալեքսանդր Կուլյաբինի հետ կապված որևէ թուղթ։

Ավելացնենք, որ այսօր, հունվարի 26֊ին Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի դատարանը պետք է քննի ձերբակալված տնօրենի խափանման միջոցի հարցը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 252 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ