Սեփական միջոցներով թատրոնն ստեղծել է իր հիմնադրի տուն֊թանգարանը02.14.2023
Նախօրեին, փետրվարի 13֊ին, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի արտիստները նշել են իրենց թատրոնի հանճարեղ հիմնադրի, ազգությամբ հայ Եվգենի Վախթանգովի ծննդյան 140֊ամյակը և ծաղկեպսակներ դրել Նովոդևիչիի գերեզմանատանը գտնվող նրա շիրիմին և ռեժիսորի անունը կրող թատրոնի դիմաց կանգնեցված հուշարձանի մոտ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը նշել է, որ այս հոբելյանի առթիվ Վլադիկավկազ քաղաքում, որտեղ ծնվել է թատերական գործիչը, կբացվի Վախթանգովի հայրական տունը։ Այնտեղ կգործի մշտական ցուցադրանքով թանգարան։ Շենքի վերականգնման և թանգարանի հիմնադրման ողջ աշխատանքներն իրականացվել են թատրոնի միջոցներով։
«Սա կլինի ուժի, ստեղծագործության մի վայր, որտեղ կհնչեն բանաստեղծություններ, երաժշտություն»,֊ նշել է Կրոկը և ավելացրել, որ տուն թանգարանի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 30֊ին, որին կհաջորդի փողոցային թատերականացված էստրադային համերգ՝ թատրոնի արտիստների և հյուրերի մասնակցությամբ։
Վախթանգովի տուն֊թանգարանի բացումից հետո թատրոնը նախատեսել է հոբելյանական տոնակատարությունները շարունակել տարբեր տարածաշրջաններում անցկացվելիք մեծ հյուրախաղերով։