Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորին ձերբակալել են իր բեմադրած դրաման, ապա և՝ մյուզիքլը ցուցադրելիս

02.14.2023

Մոսկվայի Կուզիմինյան շրջանի դատարանը 15 օրով ազատազրկման է դատապարտել ռեժիսոր Վսեվոլոդ Լիսովսկիին և դերասան Իվան Անիսիմովին։ Նրանք մեղադրվել են ոստիկաններին չենթարկվելու մեջ։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Իր սոցիալական ցանցում, հայտնելով հոր ձերբակալման մասին, Լիսովսկիի դուստր Եվան նշել է, որ «Հայրիկին պարզապես ձերբակալել են փողոցում և պահում են Ներքին գործերի բաժնում՝ առանց հեռախոսի։ Ես վստահ եմ, որ դա տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառով»։

Ասենք, որ դերասան Իվան Անիսիմովին էլ, որը Լիսովսկու բեմադրություններում է հանդես գալիս, Մոսկվայի իրավապահները ձերբակալել են տնից դուրս գալիս՝ կրկին ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով։

Ռեժիսոր Լիսովսկին իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել նաև ավելի վաղ։ 2022թ․ մայիսի 9֊ին և 29֊ին ռեժիսորը ձերբակալվել է իր «Կավճե խաչ» բեմադրության ցուցադրության ժամանակ, որը պատրաստվել է գերմանացի մեծ դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի «Սարսափը և հուսահատությունը երրորդ կայսրությունում» հակաֆաշիստական պիեսի հիման վրա։ Իսկ սեպտեմբերին ըստ գերմանացի հեղինակի այդ նույն պիեսի ստեղծված «Արդարադատություն» օպերետայի ցուցադրության ժամանակ ռեժիսորի ձերբակալելու գործողությունը, ինչպես նախորդ անգամ, նույնությամբ կրկնվել է։

Ավելացնենք, որ Լիսովսկին դատարանի որոշմամբ նաև ենթարկվել է տուգանքի՝ ՌԴ֊ի զինված ուժերին վարկաբեկելու մեղադրանքով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 243 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ