Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շուտով՝ «La Boheme»֊ը երգող «Պարոն Ազնավուրը»

02.16.2023

«Ազնավուր. Մեհդի Իդիրի և Գրանդ Քորփս Մալադեի ֆիլմը։ 2024»:

Փետրվարի 13֊ի երեկոյան կարմիր տառերով մի այսպիսի հայտարարություն է հայտնվել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահի ճակատին, որտեղից շատ տասնամյակներ առաջ իր մեծ արտիստական ճանապարհն սկսեց Շարլ Ազնավուրը։

«American Magazine» հանդեսը բացահայտել է այդ հայտարության իրական իմաստը և այն բազմակողմանիորեն ներկայացրել ընթերցողներին։ Այդ մասին «newsinfrance.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«La Boheme»֊ը երգողի դերում հանդես կգա դերասան,ծագումով ալժիրցի Թահար Ռահիմը։ Ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրանդ Քորփս Մալադեն իրենց ապագա գեղարվեստական լիամետրաժ Ֆիլմը վերնագրել են «Պարոն Ազնավուր», որի նկարահանումներին ձեռնամուխ կլինեն ընթացիկ տարվա ամռանը։

Կինոնկարի պրոդյուսերներ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և Ժան-Ռաշիդ Կալուշը (երգչի դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինը) պլանավորել են այն էկրան բարձրացնել Շարլ Ազնավուրի ծննդյան 100֊ամյակի տարում՝ 2024թ․֊ին։

ֆիլմը հիմնականում կներկայացնի 1950-ականներին ֆրանսահայ գերաստղի վերելքի և նրա բարեկամության հետաքրքրական դրվագները ժամանակի մեծագույն արտիստների հետ։ Կանդրադառնա Էդիթ Պիաֆի և Ազնավուրի միջև հաստատված անկեղծ բարեկամությանը, ում հետ էլ նա կատարեց իր առաջին մեծ համերգային շրջագայությունը:

«Variety» պարբերականին տված հարցազրույցում ֆիլմի պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշը հիշել է, որ 2018թ․֊ին, 94 տարեկան հասակում հեռանալուց առաջ, Ազնավուրը համաձայնվել է իր մասին ֆիլմ նկարահանելու իր առաջարկած գաղափարին։ Նա նաև նշել է, որ «Պարոն Ազնավուր» ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Գրանդ Քորփս Մալադեն 2011 թվականին Ազնավուրի հետ երգել է «Դու կաս, դրա համար էլ ես սովորում եմ»։ Նա Մեհդի Իդիրի հետ այս ֆիլմի սցենարի վրա աշխատել է 1,5 տարի։

Կալուշը կարծում է, որ Թահար Ռահիմը «իդեալական դերասան» է Շառլ Ազնավուրին մարմնավորելու համար։ Ըստ նրա, դերասանը ընդհանուր շատ գծեր ունի Ազնավուրի հետ։ Զգացմունքային է, անմնացորդ նվիրված է իր գործին և ունի թափանցող հայացք։ Ռահիմը ճանաչելի է դարձել 2009 թվականին Ժակ Օդիարի «Մարգարե» ֆիլմում նկարահանվելուց հետո, իսկ 2010թ․֊ին դարձել է ֆրանսիական կինոակադեմիայի «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր։

41֊ամյա Թահար Ռահիմը իր դերասանական կարիերան հարստացրել է բազմաթիվ կինոդերակատարումներով։ Իսկ 2023թ․֊ին հանդիսատեսը հնարավորություն կունենա նրա խաղին հետևել Հոլլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» նոր գեղարվեստական կինոնկարում, որտեղ նրա խաղընկերներն են առաջին մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Խոակին Ֆենիքսը և Վանեսա Քիրբին։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 234 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ