Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոխլախի վանահոր այցը «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոն

02.20.2023

Օրերս Ռուսաստանի Խոխլախ բնակավայրի Սուրբ Երրորդության տաճարի վանահայր,վարդապետ Ալեքսեյ Ումինսկին հանդիպել է Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի հանդիսատեսների և թատերախմբի հետ։ Հանդիպման համար շարժառիթ է հանդիսացել 2022թ․֊ին այստեղ ըստ Նիկոլայ Լեսկովի «Տաճարականները» վեպի թողարկված «Ջրի ըղձալի շարժումները» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հանդիպման ընթացքում հոգևորականը, հիշեցրել է 19֊րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ճապոնիայում առաջին ուղղափառ քրիստոնեական եկեղեցին հիմնադրած և ղեկավարած, եպիսկոպոս Նիկոլայ Կասատկինի (Նիկոլայ Ճապոնացու) մոտեցումը 1905թ․֊ին սկսված ռուս֊ճապոնական պատերազմին։

«Հիմա պատերազմ է ընթանում իմ հայրենիքի և ձեր հայրենիքի միջև »,֊ իր ճապոնացի ծխականներին ասել է հոգևորականը,֊ «Ես օրհնում եմ ձեզ որպեսզի աղոթեք ձեր հայրենիքի, ձեր իշխանությունների և ձեր զինվորների համար։ Ինքս, կհեռանամ։ Որովհետև ես չեմ կարող աղոթել ճապոնացի զինվորների ու զինվորականության, ճապոնիայի կայսեր համար, երբ նրանք պատերազմական վիճակի մեջ են իմ երկրի հետ։ Բայց նաև չեմ ցանկանում ձեզ դավաճանել։ Այսինքն, այդ ժամանակ ես չպետք է ծառայեմ»։

Դոստոևսկուն և Պուշկինին առաջին անգամ ճապոներեն թարգմանած հոգևորականը ընթացող պատերազմի ժամանակ դադարեցրել է հոգևոր ծառայությունը։ Նրա որոշումը ծխի անդամ տեղացի հավատացյալները և պաշտոնյաները ընդունել են որպես ազնիվ քայլ։ Ավելին, քրիստոնեա հոգևորականին հնարավորություն է ընձեռվել այցելել ռուսաստանցի գերի զինվորներին և թեթևացնել նրանց կյանքի պայմանները։

Ահա թե ի՞նչ է գրել Նիկոլայ Ճապոնացին իր հայրենիքում իշխող բարքերի մասին․ «Մեզ հարվածում են ճապոնացիները, մեզ ատում են բոլոր ժողովուրդները։ Տեր Աստված, հավանաբար իր բարկությունն է թափում մեր վրա։ Այո, ոչ այլ կերպ։ Ինչի՞ համար մեզ սիրել և գթալ։ Մեր ազնվականությունը դարերով այլասերվել է ճորտատիրության իրավունքով և դարձել է անբարո մինչև ուղն ու ծուծը։ Հասարակ ժողովուրդը դարերով շահագործվում է հենց նույն ճորտատիրության վիճակում և դարձել է վերին աստիճանի բռի և կոպիտ։ Ծառայող և չինովնիկական դասակարգերը ապրել են կաշառակերությամբ և գանձագողությամբ, և այժմ ծառայության բոլոր մակարդակներում ամենուր ամենից անխիղճ գանձագողերն են, որտեղից միայն հնարավոր է գողանալ։ Վերին դասակարգը կապիկների հավաքածո է, որը նմանակում է և պաշտում մեկ Ֆրանսիան, մեկ Անգլիան, մեկ Գերմանան և այլն։ Հոգևորականությունը, հալածյալ աղքատությամբ, մի կերպ է հավատարիմ վարքականոնին։ Կզարգանա՞ այն մինչև քրիստոնեական գաղափարներ և նրանով հասնելու սեփական անձի և ուրիշների լուսավորությանը։ Եվ այդ ամենով հանդերձ մենք ամենից բարձր կարծիքի ենք մեր մասին՝ մենք իսկական քրիստոնեա ենք, , մերը միայն իսկական լուսավորությունն է, իսկ այնտեղ մթություն ու փթածություն է, իսկ մենք ուժեղ ենք այնպես, որ գլխարկ ենք թռցնում բոլորի առաջ։ Ոչ, պատահական չեն այսօրվա դժբախտությունները թափվում Ռուսաստանի վրա։ Ինքն է այդ ամենը իր վրա բերել։ Միայն արարիր, Տեր Աստված, որպեսզի այս ամենը լինի քո սիրո պատժիչ գավազանը։ Մի տար, Տեր Աստված, որպեսզի իմ հայրենիքը քայքայվի մինչև վերջ։ Ներիր և պահպանիր այն»։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 209 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ