Դուռը պոկվել և ընկել է դերասանի վրա01.23.2014
Հնդիկ հայտնի կինոդերասան Շահրուքհ Խանը,ում հաճախ անվանում են «Բոլլիվուդի արքա», վնասվածք է ստացել Մումբայում նոր ֆիլմի նկարահանման ժամանակ: Նրա վրա է ընկել ծխնիներից հանկարակի պոկված դուռը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Hindustan Times» պարբերականին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դերասանն ստացել է գլխի թեթև վնասվածք և հոսպտալացվել է: Բժիշկները ասել են, որ Խանն ստացել է աննշան վնասվածք և շուտով նա կկարողանա վերադառնալ նկարահանման հրապարակ:
Դեպքը տեղի է ունեցել «JW Marriott» հյուրանոցում Ֆարի Խանի բեմականացմամբ իրականացվող «Շնորհավոր Նոր տարի» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Շահրուքհ Խանը, որը համարվում է Բոլլիվուդի գերաստղ և ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը, ծնվել է 1965 թ.-ին: 1990-ականներին նա դարձավ հինդու լեզվով նկարահանվող հնդկական կինոյի ամենահայտնի դեմքերից մեկը, ով խաղում էր ամենատարբեր ժանրի ֆիլմերում: Հնդկական կինոյի սիրահարներին հայտնի են նրա մասնակցությամբ այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Խելահեղ սեր», «Կյանքը սարսափի տակ», «Սիրահարները», «Միակը» և այլ կինոնկարններ: