«Անսահման ընթերցումներ» նվիրված արտասահմանյան դրամատուրգիային 02.23.2023
Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի փոքր բեմում այսուհետ կանցկացվեն «Անսահման ընթերցումներ» խորագիրն ստացած ժամանակակից պիեսների ընթերցումներ։ Հիմնականում երիտասարդ ռեժիսորների ընտրությամբ կներկայացվեն այն արտասահմանցի դրամատուրգների գործերը, որոնց ստեղծագործությունները դեռ անծանոթ են ռուսաստանցի հանդիսատեսներին։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Թատրոնը տեղեկացրել է, որ ստեղծագործությունները ներկայացնելու են դերասանական ընթերցման ձևաչափով։ Հիմնականում այս նախագիծը կանդրադառնա Իտալիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսրայելում և Ճապոնիայում թատերական խաղացանկերում ընդգրկված հեղինակների գործերին։
Հատուկ այս նախագծի համար ազգային մշակութային կենտրոնների օժանդակությամբ իրականացվում են արդեն հայտնի դարձած դրամատուրգների պիեսների թարգմանություններ։ Կներկայացվեն նաև խաղացանկային հիթեր, որոնք համապատասխան երկրներում հավաքում են լեփ֊լեցուն հանդիսասրահներ։
Փետրվարի 22֊ին կայացել է այս նախագծի առաջին միջոցառումը։ Դերասանները ընթերցել են իտալացի ժամանակակից դրամատուրգ Ֆաուստո Պառավիդինոյի «Գաբրիելե» պիեսը։
«Անսահման ընթերցումներ»֊ը Մայակովսկու անվան թատրոնում կշարունակվեն մինչև ընթացիկ տարում նշվող հոբելյանական 100֊րդ թատերաշրջանի ավարտը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։