Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Բոգոմոլովի, թատրոնում հայհոյանքը թույլատրելի է․․․

04.04.2023

«Ես չեմ սիրում ստրիպտիզը թատրոնում»,֊ օրերս տված մի հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը և ավելացրել, որ դրան հակառակ «լեզվական մերկությունը» երբեմն անհրաժեշտ է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Բոգոմոլովը նշում է, որ հայհոյանքն ուսումնասիրում են բանասիրական ֆակուլտետներում, «գիտնականները գրում են հատորներ բեմական բառապաշարի մասին։ Ուսումնասիրում են ծագումնաբանությունը, կիրառությունը․․․»։ Ըստ Մոսկվայի Մալայա Բրոննայայի վրա թատրոնի գեղարվեստական ղեկավարի, հայհոյանքը էներգիայի ուժեղագույն ռեսուրս է և այդ պատճառով այն «հաճախ ոչ թե աղբ է, այլ հուսահատության, ցավի, զգացմունքների անբացատրելիության ճիչ»։

Բոգոմոլովի կարծիքով, արվեստում չի կարելի բառերն արգելել այնպես, ինչպես գեղանկարչին անհնար է զրկել սև գույնից։ «Անիմաստ է ասել՝ մի օգտագործիր այն, քանի որ ասսոցացվում է ողբի և տխրության հետ»,֊ նշել է Բոգոմոլովը և ավելացրել, բայց հայհոյանքի հարցում պետությունը որոշում է կայացրել և այն պետք կատարել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործում է օրենք, որի համաձայն արգելվում է հասարակական վայրերում անընդունելի բառապաշարի կիրառությունը։ Դա ռեժիորը համարում է ոչ ճիշտ մոտեցում։ Բայց նրա կարծիքով թատրոնում հայհոյանքը թույլատրելի է․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 307 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ