Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օպերայի ուրվականը» հրաժեշտ տվեց Բրոդվեյին

04.18.2023

Կիրակի օրը, ապրիլի 16֊ին, Նյու֊Յորքում կայացել է «Օպերայի ուրվականը» մյուզիքլի վեջին ցուցադրությունը։ Այս բեմադրությունը Բրոդվեյի պատմության մեջ ամենից երկարը՝ 35 տարի, խաղացված ստեղծագործությունն է։ Այդ տարիների ընթացքում այն բեմ է բարձրացվել գրեթե 14 հազար անգամ և «Մաջեստիկ» թատրոնի հարկի տակ ընդունել 20 միլիոն հանդիսատեսների։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

«Օպերայի ուրվականը» համարվում է կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի ամենահայտնի գլուխգործոցը և օպերան ստեղծողներին բերել է գրեթե 1,5 մլրդ դոլար։

Այս մյուզիքլի հաղթարշավն, ինչպես մի շարք այլ բեմադրությունների դեպքում, ընդհատվեց կորոնայի համաճարակի պատճառով։ Այն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ 18֊ամսյա լոկդաունից հետո։

«Երբեք, ամենահամարձակ մանկական երազանքներում մենք չէինք կարող պատկերացնել «Ուրվականի» հաջողությունը»,֊ Նշել է մյուզիքլի պրոդյուսեր Քեմերոն Մքինթոշը։

Իսկ կոմպոզիտորն իր օպերայի վերջին ցուցադրությունը նվիրել է որդու հիշատակին, որը մեկ ամիս առաջ վախճանվել է չարորակ ուռուքից։

«Շնորհակալ եմ բոլորիդ և շնորհակալ եմ Նյու֊Յորքին, այն բանի համար, որ դարձավ մեզ համար այսքան հիանալի տուն»։

Չնայած վերջին տարիների հաճախումների հիմնախնդրին, եզրափակիչ ցուցադրության բոլոր տոմսերը վաճառվել էին։ Տոմսերի արժեքը հասել է մինչև 500 դոլարի։

Թեև Նյու֊Յորքը հրաժեշտ տվեց «Օպերայի ուրվականին», սակայն այն շարունակում է ներկայացվել Լոնդոնում։ Իսկ Մադրիդում այն սեփական ընթերցմամբ նախապատրաստում է բեմ բարձրացնել Անտոնիո Բանդերասը։ Ենթադրվում է, որ ստեղծագործության իսպանական մեկնաբանությունը հանդիսատեսին կներկայացվի ընթացիկ տարվա աշնանը։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 323 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ