Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկացի սցենարիստները վարձատրվում են ավելի ու ավելի քիչ

05.04.2023


ԱՄՆ֊ի հազարավոր սցենարիստներ գործադուլ են անում և պահանջում աշխատավարձի բարձրացում։ Այդ գործողությունն արդեն կանգնեցրել է շատ մասսայական ժամանցային երեկոյան ծրագրերի թողարկումներ («Գիշերային շոու Ջիմմի Ֆելոլոնի հետ», «Ջիմմի Քիմմելն ուղիղ եթերում» և այլն): Իսկ այնպիսի հայտնի հեռուստաընկերություններ, ինչպիսիք են NBC֊ն, ABC֊ն և CBS֊ն ստիպված երեկոյան ժամերին հեռարձակում են նախորդ հաղորդումների կրկնությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Գործադուլը նաև սպառնալիք է դարձել հեռուստասերիալների ինդուստրիայի համար, որոնք հավանաբար այս տարվա արտադրական ծրագրերում հնարավոր է, որ գրաֆիկի լուրջ խախտումներ արձանագրեն։

«Արդեն մի քանի տարի է, որ սցենարիստները վարձատրվում են ավելի ու ավելի քիչ փողերով այն բանի համար, որը հանդիսանում է հոլլիվուդյան ավանդույթ՝ մասհանումները,֊ նշել է «Անքլեր» հրատարակության գլխավոր տնօրեն Ջենիս Մինը։ Նա բացատրել է, որ «մասհանումները» այն է, որը սցենարիստը ստանում է ամեն անգամ, երբ նրա շոուն հեռարձակվում է։ Մինը նշել է, որ «եթե մարդիկ միլիոն անգամ դիտում են ձեր շոուն Netflix֊ով, դուք այսօր պարտադիր չեք ստանում այն փոխհատուցումը, որը լինում էր հին, բարի ժամանակներում՝ 1990֊ականների եթերային հեռուստատեսության ժամանակներում։ Հիմա բանկային չեկերը ավելի ու ավելի են նվազում․․․»։

Ժամանցի ոլորտում աշխատող սցենարիստների մեծամասնության համար ավելի ու ավելի է դժվարանում ապրուստ վաստակելը, մանավանդ Նյու֊Յորքում և Լոս֊Անջելոսում բարձրացող գների պայմաններում։

Բացի «Երազանքների ֆաբրիկայի» արտադրությունը դադարեցնելը, հնարավոր են նաև այլ հետևանքներ։ Սցենարիստների վերջին գործադուլը առաջ է բերել հանպատրաստից TV շոուների մեծաքանակ ծնունդներ, դրանցից են, օրինակ, «Քարդաշյան ընտանիքը», «Նշանավորի աշակերտը»՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ և այլն։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 159 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ