Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սթենդ ափ» բեմադրության հերոսը ճողոպրում է սեփական հարսանիքից

05.22.2023


«Հանդիսատեսների հետ շփման կատարելապես նոր մակարդակ» է անվանել օրերս կայացած «Երթուղին կառուցված է» բեմադրության մասին Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս նշանավոր թատրոնը, ըստ տնօրենի, մինչ այս ներկայացումը, հանդիսատեսի հետ «սթենդ ափ» ժանրով չի հաղորդակցվել և հենց դա էլ դարձել է թատրոնի «նոր երթուղու» գլխավոր մագնիսը։

Ամեն ինչ մեկնարկել է 8 տարի առաջ, երբ «Լենկոմի» արտիստներից 4-ը՝ Մաքսիմ Ամելչենկոն, Կիրիլ Պետրովը, Ալեքսեյ Պոլյակովը և Վիտալի Բորովիկը հիմնեցին «Ճագարի մրմունջ» («Զայաչիյ ստոն») թատրոնի կազմում կոմմերցիոն սկզբունքներով գործող քառյակը։

Ասենք, որ քառյակի այս ներկայացումը, որն առաջինն է ռեժիսոր Դարյա Բորիսովայի բեմադրությամբ, արդեն ընդգրկվել է «Մարկ Զախարովի «Լենկոմ» թատրոնի խաղացանկում։

Բեմում մեկ մանրապատումը արագ փոխարինում է մյուսով; Դա ասես էստրադային ժանրերի մի շղթա է։ Երաժշտական համարը շարունակում է քրեական պատմության ծաղրանմանությունը, իսկ ծաղրանմանությանը երեք ժողովրդական հեքիթների ճանապարհների հատման վայրում սպասում է խոսել սիրող քարը, որն իր հերթին, մասնակիորեն հանդիսանում է հեքիաթային մոտիվի ծաղրանմանություն։

Հերոսները հեքիաթից ընկնում են համակարգչային խաղի մեջ, իսկ բազմամակարդակ խաղից «ծնվել է ֊ սովորել է քայլել ֊ գնացել է դպրոց ֊ ինստիտուտ ֊ ամուսնացել է», և ընդհանուր առմամբ տրամաբանությունը պարզ է, ֊ «Պերֆեկցիոնիստի դժողք»։

Եվ այսպիսի շրջանով, չէ՞ որ իր երթուղին է «հասնել մինչև կեսը․․․», հերոսներից մեկը ճողոպրում է սեփական հարսանիքից, որը ընթանում է «այսպես է պետք, արդեն եկել էր առաջարկության ժամանակը» մոդելով։

«Առաջին իսկ բարից» իր ընկեր բարմենի և և կնոջ բարեկամի մեքենայում պատահական քնածի հետ փախչում է դեպի անհայտություն, որպեսզի այնտեղից միասին ուղևորվեն կյանքի ժանրային բազմազանության մեջ իրենցը փնտրելու։

Հերոսները, որոնք մի փոքր մեծ են, քան 30 տարեկանը, փնտրում են հենց այն գլխավոր հարցը, որը տարեցտարի առավել հրատապ է դառնում։ «Կյանքի իմաստը երջանկությա՞ն մեջ է» և նմանատիպ հարցի այլ տարբերակներ․ «Եթե իմստը երջանկության մեջ է, ապա ինչպե՞ս գտնել այն։ Ինչպե՞ս բաց չթողնել երջանիկ լինելու սեփական շանսը։ Կամ կա՞ իմաստ փնտրել այդ երջանկությունը»։

Հենց այսպիսի մտորումներն էլ հերոսների քառյալին ստիպում է «միացնել սեփական ներքին կողմնացույցը և ճակատագրի «ղեկի» ցանցը․․․»։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 327 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ