Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տեատր։ Ակտ» թատրոնն այլևս չի բարձրացնի սոցիալական հարցադրումներ

06.09.2023



Հունիսի 11֊ին գործունեությունը դադարեցնելու մասին է հայտարարել Ռուսաստանի Թաթարական հանրապետության մայրաքաղաք Կազանում ավելի քան 11 տարի գործած «Տեատր։ Ակտ» («Թատրոն։Պատկեր») մասնավոր թատրոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թատրոնի հիմնադիրներ Անգելինա Միգրանովան և Ռոդիոն Սաբիրովը բաց նամակով դիմել են հանդիսատեսներին և նշել, որ իրենց վերջին՝ «Մի անգամ մենք բոլորս երջանիկ ենք լինելու» բեմադրության ցուցադրությունը տեղի է ունեցել 2022թ․֊ի դեկտեմբերի 17֊ին։

«Այս ողջ ժամանակամիջոցում մենք անկեղծորեն հավատում էինք, որ իրավիճակը կփոխվի։ Հավատում էինք, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը․ խելքը գլուխը կհավաքի, կսթափվի ձմեռային սարսափելի երազից։ Թեև մենք երբևէ չենք եղել մոլեգին լավատեսներ, բայց, թերևս, մանկությունից մեր մեջ ներարկված սովորությունը ստիպում էր սպասել և հուսալ մինչև վերջ։ Ինչ էլ լինի, հույսը միշտ մահանում է վերջում․․․»,֊ գրել են թատրոնի հիմնադիրները, որոնք իրենց գործունեության գլխավոր հիմքը համարում են ազատությունը։

«Ազատությունը, որի համար պետք է վճարել թանկ գին՝ սեփական անկախությունը։ Եվ որպես հետևանք, ստանալ մշտական կայունության բացակայություն․․․»,֊ նշել են նամակի հեղինակները։

Անգելինա Միգրանովայի և Ռոդիոն Սաբիրովի բեմադրությունները և պերֆորմենսները աչքի են ընկել բարձրացված սոցիալական սուր հարցադրումներով և դրանց մասնակիցների աներևակայելի ինքնանվիրմամբ։

«Տեատր։ Ակտ» անկախ թատրոնին հիմնականում հետաքրքրում էին ֆիզիկական ծանրաբառնվածության և ամենօրյա գործողությունների հիմնախնդիրները։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 254 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ