Ժաննա Ֆրիսկեի հարազատները խնդրել են, որ երգչուհուն բուժեն ղազախ մասնագետները01.29.2014
Ժաննա Ֆրիսկեի հարազատները խնդրել են, որ երգչուհու վիրահատությունն իրականացնեն Ղազախստանի ազգային բժշկական հոլդինգի մասնագետները, այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ըստ լրատվամիջոցի այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ղազախական բուժհաստատության վարչության նախագահ Ալիբեկ Քեննեթը:
Նա ասել է, որ իրենց հետ կապվել են Ժաննա Ֆրիսկեի հարազատները՝ խնդրելով քննարկել երգչուհու բուժման հնարավորությունները այն տեխնոլոգիաներով, որոնք մշակվել են իրենց բժշկական հոլդինգում:
«Մենք չգիտենք դա տեղի կունենա, թե ոչ՝ կապված առողջական վիճակի (Ֆրիսկեի-խմբ.) հետ: Բայց մենք պատրաստ ենք ստանձնել այդ բուժումը, եթե նրան կարողանան բերել այստեղ »,-ասել է Քեննեթը:
Հոլդինգի ղեկավարն ասել է, որ Ժաննայի հայրն անձամբ է զանգահարել «… բացատրել իրավիճակը»: Նա նշել է, որ երգչուհու ապրելու շանսը կախված է այն բանից, թե գլխուղեղի որ հատվածում է գտնվում ուռուցքը, ինչ տեսակի է այն, ինչպիսի արագությամբ է աճում, ինչքան ժամանակ կպահանջվի մինչև հարազատները կայացնեն բուժման հետ կապված հարցերի որոշումը և հիվանդությունը որ փուլում է գտնվում այժմ:
« Գլխուղեղի ուռուցքով հիվանդների մեր բուժման փորձով արդեն գիտենք այն պարզ ճշմարտությունը, որ որքան երկար ենք ձգում, այնքան շանսերը փոքրանում են»,- ասել է Քեննեթը: