Մահացել է ֆրանսիացի բալետմայստեր Ժան Բաբիլեն02.01.2014
Փարիզում 91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Բաբիլեն: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «France-Presse» գործակալությանը:
Բաբիլեն իր սերնդի տաղանդավոր պարողներից մեկն էր: Ծնվել է 1923թ.-ի փետրվարի 2-ին, սովորել է Փարիզի Օպերայի բալետի դպրոցում: Նա շատ արագ դարձավ ճանաչված արտիստ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստիպված էր թաքնվել, քանի որ նրա հայրը հրեա էր: Բեմ է վերադարձել և իրական հաջողության հասել պատերազմից հետո՝ 1940-ականներ վերջերին:
1960 թ.-ից իրեն նվիրաբերել է թատրոնին և կինոյին: Պատվո լեգիոների շքանշանակիր է: Արժանացել է նաև Ֆրանսիայի պետական այլ պարգևների: