Ձերբակալվել են Հոֆմանին թմրանյութ վաճառելու մեջ կասկածյալները02.05.2014
Երեքշաբթի օրը Նյու-Յորքում ձերբակալվել են 4 մարդ, ում կասկածում են դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին թմրանյութ վաճառելու մեջ: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «New York Post» պարբերականին:
Համաձայն թերթի տվյալների, ձերբակալվածներից 3-ը 20-50 տարեկան տղամարդիկ են, իսկ մեկը՝ 20-ամյա կին: Բոլոր կասկածյալները ձերբակալվել են քաղաքի Չայնաթաուն շրջանում, որտեղ դերասանը ստացել է հերոինը:
Ավելի վաղ Հոֆմանի նյու-յորքյան բնակարանում, որտեղ նա հայտնաբերվել էր մահացած, ոստիկանները գտել էին նաև 50 ծրար հերոին, օգտագործված ներարկիչներ և տարբեր դեղամիջոցներ:
Նախնական տվյալներով դերասանը մահացել է թմրանյութի չափաքանակի գերազանցման հետևանքով: Մահվան պաշտոնական պատճառը կհայտարարեն դատական բժշկական փորձագետները:
«Օսկարի» դափնեկիր դերասանը համարվում էր ամերիկյան կինոյի երկրորդ պլանի լավագույն դերասանը: