Ուրբաթ օրը «Amazon»-ում կարելի է հանդիպել լրիվ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճային»02.12.2014
Ամերիկացի գրող Ռիջարդ Բախը կհրապարակի իր «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքի ընդարձակ տարբերակը, փոխանցում է «РИА Новости»-ն «The Guardian»-ի հաղորդագրությունը:
Բեսթսելերը կվաճառվի ուրբաթ օր «Amazon» գրախանութում: Նոր հրատարակության մեջ տեղ է գտել նաև ստեղծագործության նախկինում չհրապարակված 4-րդ մասը:
«Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքը պատմություն է ոչ սովորական ճայի մասին, որն, ի տարբերություն իրեն շրջապատող թռչունների, աշխարհին ու իր գոյությանը նայում է այլ տեսանկյունից: Բախի այս ստեղծագործությունը ընդունված է համարել ազատության և ինքնակատարելագործման մասին մանիֆեստ: Այն առաջին անգամ հրատարակվել է 1970 թ.-ին: