Պատգամավորները ցանկանում են անչափահասներին չթույլատրել մասնակցել գեղեցկության մրցույթներին02.14.2014
Այսօր Ռուսաստանի պետական դումա է մտցվել անչափահասներին գեղեցկության մրցույթներին մասնակցելն արգելող օրենքի նախագիծ, որը նաև տուգանք է սահմանում ծնողների և այդպիսի միջոցառումներ կազմակերպողների համար:
Նոր իրավական փաստաթղթի նախագծի հեղինակները նշում են, որ այդ մրցույթների առանձնահատկություններից մեկն այն է, որ շեշտը դրվում է երեխաների արտաքինի, հագուստների և մեծերին նմանվելու ունակությունների վրա:
Բացի այդ. «Այդպիսի միջոցառումների համար տարիքային սահմաններ չկան և մրցույթների բովանդակությունը հիմնականում հաշվի չի առնում մանուկ մասնակիցների տարիքը և չի հարմարեցված նրանց հոգեբանական և բարոյական զարգացման մակարդակին»,- պարզաբանում են օրինագծի հեղինակները՝ Ալեքսեյ Ժուրավլյովը ՝ «Եդինայա Ռոսիա» և Սերգեյ Ժիգարյովը՝ ՌԼԴ կուսակցությունների պատգամավորական խմբակցություններից:
Բացի այդ փորձագետները գտնում են, որ երեխաների մասնակցությունն այդպիսի միջոցառումներին վնաս է հասցնում նրանց հոգեկան, իսկ հաճախ նաև ֆիզիկական առողջությունը:
Անչափահասներին գեղեցկության մրցույթների մասնակցելու թույլատրած ավագներին սպառնում է 4-5 հազար, պաշտոնատարներին 40-50 հազար, իրավաբանական անձանց 800 հազարից մինչև 1 մլն ռուբլի տուգանք, կամ վարչական եղանակով գործունեության արգելում՝ 90 օրով:
Նշենք, որ երեխաների գեղեցկության մրցույթներին մասնակցելն արգելող օրենք արդեն ընդունվել է Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի կողմից, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: Այժմ այդ խնդիրն օրենսդրորեն կարգավորելուն ձեռնամուխ կլինի նաև երկրի խորհրդարանը: