Գտնել սյուժեն հետաքրքրական դարձնող կարևոր բաղադրիչը02.26.2014
2014թ.-ին լրանում է Կազիմիր Մալևիչի ծննդյան 135-ամյակը: «Սև քառակուսու» հեղինակը, որը համարվում է ռուսական մշակույթի արտասահմանում առավել շատ ցուցադրվող հեղինակներից մեկը, դաձել է ռեժիսոր Ալեքսանդր Միտայի նոր ֆիլմի հերոսը: Կինոնկարը փորձ է իմաստավորելու ռուսական մշակույթում ավանգարդի տեղը: Ֆիլմի պրեմիերան սպասվում է, որ տեղի կունենա ապրիլ ամսին: Այն վերնագրված է ժամանակաշրջանի գեղարվեստական մտածողությունը մարմնվավորող երկու նկարիչների անուններով «Շագալը և Մալևիչը»:
Ֆիլմը բարեկամների մասին է, որոնք դառնում են մրցակիցներ: Այն հետհեղափոխական արվեստի մասին է: Ալեքսանդր Միտան այս ֆիլմի գաղափարը իր մեջ կրում էր արդեն 45 տարի, թեև նա սկսել էր այդ ուղղությամբ շարժվել՝ նկատի ունենալով միայն մեկ հերոսի՝ Շագալին:
Արվեստագետի մասին պատում հյուսելու համար ռեժիսորը որոնումների երկարատև մի ժամանակաշրջան չէր գտնում սյուժեն հետաքրքրական դարձնող կարևոր բաղադրիչը՝ կոնֆլիկտը: Եվ այդ հարցը նա լուծում է, երբ որոշում է միմյանց հանդիպեցնել Կազիմիր Մալևիչին և Մարկ Շագալին: Մալևիչը ժամանում է Վիտեբսկ Շագալի դպրոցում դասավանդելու համար:
Միտան հենց այստեղ էլ գտել է կոնֆլիկտը: 1919 թվականի Վիտեբսկը Շագալն իր կտավներում պատկերում է թռչող մարդկանց տեսքով, իսկ Մալևիչը այնտեղ տեղավորում է իր քառակուսիներն ու եռանկյունիները: