Տրանսպորտային պատահար ժողովրդական արտիստուհու մասնակցությամբ03.22.2014
Մեկ մարդ զոհվել և երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որի մասնակիցներից մեկը Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Եկատերինա Շավրինան է: Այդ մասին հաղորդում է «РИА. Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ ծառայությունների իրենց աղբյուրին:
Պատահարը տեղի է ունեցել Մոսկվա-Ռոսլավլ դաշնային «А-101» ճանապարհի 36-րդ կիլոմետրում: Մեքենան վարելիս է եղել Ե. Շավրինան: Նա Ճանապարհի այդ հատվածում չի կարողացել ղեկավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակած երթուղի և հարվածել է դիմացից եկող «Audi» մակնիշի մեքենային:
Բախման հետևանքով արտիստուհին նույնպես տուժել է: Նա հոսպիտալացվել է: Նրա հետ նույն մեքենայում գտնվող կանանցից մեկը զոհվել է տեղում, իսկ մյուսը նույնպես վիրավորվել է և հոսպիտալացվել: