Քաղաքացիական օդանավի ողբերգությունը դիտավորության հետևանք է եղել03.24.2014
Ամերիկյան «Նիմից» կարգի ատոմային ավիակիրը հայտնվել է Իրանի հարավային Բենդեր-Աբաս նավահնգստում: Այս անսովոր և տագնապահարույց իրավիճակը, սակայն, պարզվել է, որ իրական պատկեր չէ, այլ, ընդամենը, գեղարվեստական ֆիլմի դեկորացիա: Լրատվությունը մարտի 23-ին տարածել է «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Ամերիկյան նավի դեկորացիան պետք է նկարահանվի այն կինոնկարում, որը անդրադառնում է «Iran Air» ավիաընկերությանը պատկանող քաղաքացիական օդանավի ողբերգությանը, որը 1988թ.-ին խփվեց ամերիկյան «Վինսենս» հածանավի կողմից: Հիշեցնենք , այդ դեպքը խլեց 290 մարդու կյանք:
Ողբերգության մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է Նադեր Թալեբզադեն:
Ավելի վաղ «The New York Times»-ը հաղորդագրություն էր տարածել, թե ավիակրի դեկորացիան պետք է պայթեցվի քարոզչական նպատակներով: Այս մեկնաբանությունը իրանական լրատվամիջոցները որակեցին որպես հապճեպ եզրակացություն, որը ամերիկյան կողմը օգտագործում էր Իրանին ևս մեկ անգամ վարկաբեկելու համար:
Նշենք, որ քաղաքացիական օդանավը կործանած ամերիկյան «Վինսենս» հածանավը հրթիռն արձակել էր Բենդեր-Աբաս-Դուբայ երթուղով թռչող քաղաքացիական ինքնաթիռի վրա՝ գտնվելով Իրանի տարածքային ջրերում: ԱՄՆ-ի կառավարությունն այն ժամանակ հայտարարեց, որ նավի անձնակազմը ինքնաթիռին դրել է Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչի տեղ և հրթիռահարել է սխալմամբ: Սակայն Իրանի իշխանությունները ամերիկյան կողմի այդ պնդմանը չեն հավատում և վստահ են, որ 1988թ.-ին արձանագրված ողբերգությունը դիտավորության հետևանք է: