Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ապրիլի լույս 2-ի գիշերը Մոսկվայում բաժանում էին հաղթանակի աստվածուհի

04.02.2014


Երեկ, լույս չորեքշաբթի գիշերը «Մոսկվայի օպերետայում» ավարտվեց Ռուսաստանի 27-րդ ազգային կինոմրցանակաբաշխության՝ «Նիկայի» արարողությունը:

«Նիկայի» գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու «Գլոբուս աշխարհագրագետը խմել է» ֆիլմը:

Հանձնելով մրցանակը հաղթողին հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին ասաց. « Ռուսական կինոյում կան շատ հզոր տաղանդներ: Մեր բախտը բերում է, որ մենք այդքան շատ փող չունենք: Լինեին ավելի շատ փողեր, կլիներ ավելի վատ կինո»:

Ալեքսանդր Վելեդինսկին ստացավ նաև լավագույն ռեժիսորական աշխատանքի համար սահմանված «Նիկան»: Այս ֆիլմը նշվել է նաև «Լավագույն երաժշտության» անվանակարգում:

Տարվա հայտնությունը դարձավ «Դառը» կինոնկարի ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը: Իսկ օպերատորական աշխատանքի համար լավագույնը ճանաչվեց «Մետրո» ֆիլմը, իսկ լավագույն սցենարը «Դերը» ֆիլմինն էր:

Ֆեդոր Բոնդարչուկի արդեն իսկ աղմուկ հանած «Ստալինգրադ» ֆիլմը, որ առաջադրվել էր յոթ անվանակարգերում, արժանացավ մրցանակների ֆիլմի նկարչի, հագուստների նկարիչի և ձայնային ռեժիսորի կատարած բարձրորակ աշխատանքների համար:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասանը «Մայոր» ֆիլմի ռեժիսոր Յուրի Բիկովն էր, ով նկարահանվել էր իր ֆիլմում, իսկ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհին Նատալիա Ֆատեևան էր՝ «Քամուց թռչող տերևները» ֆիլմում կատարած դերակատարման համար:

Ռեժիսոր Վիտալի Մանսկու «Խողովակ» վավերագրական ժապավենը «Ոչ խաղարկային ֆիլմեր» անվանակարգում ճանաչվել է լավագույնը :

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Գեորգի Դանելիայի «Կու, Կին-Ձա-Ձա» ֆիլմը:

Իսկ «Հալոցք» ֆիլմը արժանացել է հատուկ մրցանակի:

Այս տարի առաջին անգամ սահմանված «Կինեմատոգրաֆիական գիտության, քննադատության և կրթության մեջ կատարած ներդրման համար» մրցանակը տրվեց Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտին (ВГИК-ին), որի հիմնադրման 95 ամյակը լրանում է 2014թ.-ին:

«ԱՊՀ-ի և բալթիկայի լավագույն ֆիլմ» անվանակարգում «Նիկայի» արժանացան ուկրաինական «Հալոցք» և լիտվական արտադրության «Էքսկուրսանտուհին» ֆիլմերը:

Մրցանակաբաշխության ամենապատվաբեր «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում «Նիկան» շնորհվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինին: Ստանալով մրցանակը, ռուսական արտիստական դպրոցի նահապետը (2014թ.-ին լրացավ նրա 99-ամյակը) ասաց. «Երբ մենք երիտասարդ էինք, մենք բավականաչափ հանդուգն էինք, մենք ասում էինք այն ամենը, ինչ մտածում էինք, պատիվը և արժանապատվությունը մեր համար ամենից բարձրն էին»: Նա նաև նշեց, որ դահլիճում քիչ չեն այն երիտասարդները, ովքեր կպաշտպանեն սեփական արժանապատվությունը մինչև իրենց կյանքի ավարտը:
    Դիտվել է 1126 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ