«MIPTV » շուկայի շքանշան աշխարհի 4 լավագույն հեռուստաալիքների ղեկավարներին04.10.2014
Ռուսական 1-ին հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը արժանացել է միջազգային հեռուստատեսային հեղինակավոր «MIPTV » շուկայի պատվավոր շքանշանի: Մրցանակի հանձնումը տեղի կունենա Կաննում՝ այսօր: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կ. Էռնստը այդ պատվին արժանացել է աշխատանքի ղեկավարման արդյունավետ ոճի, 1-ին ալիքի զարգացմանը ինովացիոն մոտեցում ցուցաբերելու համար: Բացի այդ նշվում է, որ նա մեծ ավանդ է ներդրել ռուսական հեռուստատեսային արդյունաբերությունը ոլորտի համաշխարհային համակարգին ինտեգրելու ուղղությամբ: Նշվում է նաև Էռնստի մեծ ներդրումը Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպական աշխատանքներում:
Այս տարի «MIPTV » շուկայի պատվավոր շքանշանին արժանացել են տարբեր երկրների 4 հեռուստալիքների ղեկավարներ: Բացի Կոնստանտին Էռնստից այդ պատվավոր պարգևին են արժանացել «20th Century Fox, International Television»-ի նախագահ Մարիոն Էդվարդսը (ԱՄՆ), «Tele Munchen Group»-ի նախագահ Հերբերտ Ջ. Քլեյբերը (Գերմանիա) և «Seven West Media»-ի գլխավոր տնօրեն Թիմ Ուորները (Ավստրիա):
Կոնստանտին Էռնստը 1-ի համառուսաստանյան ալիքը ղեկավարում է 1999թ.-ից: Հեռուստատեսությունում սկսել է իր գործունեությունը 1988թ.-ին՝ դառնալով այդ տարիներին համարձակությամբ և ինքնօրինակությամբ աչքի ընկնող «Վզգլյադ» հեռուստածրագրի անդամներից մեկը:
Ավելացնենք, որ Կաննում այս օրերին մեկնարկած 3 օրյա «MIPTV » հեռուստատեսային շուկային մասնակցում է 100 երկիր ներկայացնող 4 հազար ընկերություն: