Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Մեծն Չարզ Չապլինի ծննդյան 125-րդ ամյակն է

04.17.2014

Ապրիլի 16-ը անգլիացի և ամերիկացի մեծ դերասան, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր Չարլի Չապլինի ծննդյան 125 ամյակն է:

Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է Լոնդոնում՝ 1889թ.-ի ապրիլի 16-ին: Նա առաջին անգամ բեմ է դուրս եկել 5 տարեկան հասակում՝ մյուզիք-հոլում փոխարինելով իր հիվանդացած մորը:

Տարիներ անց, երբ արդեն իր բախտը անվերադարձ կապել էր կերպարանափոխությունների արվեստին և հյուրախաղերով մեկնել ԱՄՆ, որոշեց մնալ այդ երկրում: Այստեղ էլ սկսեց ծավալվել այն մեծագույն արարչագործական արվեստը, որը անգլիացի երիտասարդը կրում էր իր հոգում և մտքի մեջ:

Նրա թափառաշրջիկի կերպարը իր գեղարվեստական արժանիքներով, անմեղ չարություններով, արդարության, գեղեցկության և սիրո մասին պակերացումներով, խոցելիությամբ, կոմիկականությամբ, արցյունքների միջից ժպտալու մոգական հատկությամբ դարձավ համր կինոյի ամենաբարձր գեղարվեստական արժանիքն ու դերասանական նորագույն որակների չափանիշը:

Իսկ մեկնարկը եղավ 1914թ.-ին, երբ էկրան բարձրացավ «Մանկական ավտոմոբիլային մրցույթներ» ֆիլմը: Համարվում է, որ հենց այս կինոնկարում է նա առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրել իր հանրահայտ թափառաշրջիկ Չարլիի կերպարը:

Նրա առաջին ձայնային ֆիլմը՝ «Դիկտատորը» քաղաքական երգիծանքի համաժամանակյա դասական նմուշներից է: Այստեղ նա գրոտեսքի հասնող թանձր գույներով ներկայացնում է նացիոնալ-սոցիալիզմն ու նրա առաջնորդ Հիտլերին: «Հիտլերը պետք է ծաղրի ենթարկվի»,- այս էր մեծ արվեստագետի այն ժամանակ հնչեցված թեզը կինոնկարի կապակցությամբ, որն էլ նա 1940 թվականին հաջողությամբ իրականացրեց:

Ասենք, որ Չապլինի «Դիկտատորը» 1941 թ.-ին 5 անվանակարգերում ներկայացվեց «Օսկար»-ի, սակայն ամերիկյան կինոակադեմիայի անդամները ոչ մի արձանիկ չշնորհեցին նրան՝ վախենալով էլ ավելի սրել իրենց երկրի առանց այն էլ արդեն շատ բարդացող հարաբերությունները նացիստական Գերմանիայի հետ:

1952 թ.-ին Չապլինը մեկնեց Լոնդոն, այնտեղ ներկայացնելու իր նոր «Բեմի կրակները» գեղարվեստական կինոնկարը: Այդ այցելության շրջանում ամերիկյան հատուկ ծառայությունները կարողացան ինչ-ինչ եղանակներով նրա վերադարձը ԱՄՆ արգելել: Չապլինը բնակություն հաստատեց Եվրոպայում՝ շվեյցարական Վեվե քաղաքում:

Մեծ արտիստը հնարավորություն ունեցավ ԱՄՆ վերադառնալու թույլտվություն ստանալ միայն 1972 թ.-ին, երբ Ամերիկայի կինոակադեմիան նրան էր շնորհել պատվավոր «Օսկար» մրցանակ:

Նրա վերջին ֆիլմը «Կոմսուհին Հոնկոնգից» գեղարվեստական կինոնկարն է, որտեղ Չապլինի խաղընկերներն էին Սոֆի Լորենը և Մարլոն Բրանդոն:

Չապլինը մահացել է 1977 թ.-ի դեկտեմբերի 25-ին: Նա հուղարկավորվեց Վեվենում, սակայն 1978 թ.-ին նրա մարմինը դագաղով գողացան՝ ակնկալելով որ հարազատները մեծ գումարով ետ կգնեն: Սակայն հանցագործները հայտնաբերվեցին և արտիստի մարմինը վերահուղարկավորվեց շվեյցարական Կորսե-Սյուր-Վեվե քաղաքում:
    Դիտվել է 921 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ