Կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը հոսպիտալացվել է 04.23.2014
Մոսկվայում հոսպիտալացվել է ռեժիսոր և «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը: Բժիշկները կասկածում են, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստի մոտ սրտի անբավարարություն կա:
«Բարեբախտաբար Կարեն Գեորգևիչի մոտ ամեն ինչ լավ է: Նա իրոք գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Խոսքը պլանային հետազոտության մասին է»,- հաղորդում է «LifeNews»-ը՝ հղում անելով Շահնազարովի մամլո քարտուղարին:
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը ռուսական կինոյի առաջատար վարպետներից է: Նրա նկարահանած «Մենք ջազից ենք», «Թիվ 6 հիվանդասենյակը», «Ամերիկացի դուստրը», «Կապավորը» ֆիլմերը լավ հայտնի են թե ռուս, թե հայ և թե այլ երկրների կինոհանդիսատեսներին: