Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր եղբայրները հավակնում են 3-րդ անգամ դառնալ Կաննի հաղթողները

05.21.2014

Կաննի 67-րդ միջազգայինկինոփառատոնում վստահ հաղթանակի հայտ է ներկայացրել նախօրեին գլխավոր մրցույթում ցուցադրված բելգիացի Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր» ֆիլմը: Հաջողության դեպքում ռեժիսորները համաշխարհային կինոյի պատմության մեջ կմտնեն որպես առաջինը երեք «Ոսկե արմավենու ճյուղ» նվաճողներ: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Դարդենները Կաննի փառատոնի բարձրագույն պարգևները արդեն նվաճելեն 1999 և 2005թ.-երին՝ «Ռոզետա» և «Մանկիկը»-ը կինոնկարների համար, իսկ 2011 թ.-ին այս ռեժիսորները «Տղան հեծանիվով» ֆիլմի համար արժանացել են այս հեղինակավոր կինոստուգատեսի Մեծ մրցանակին, որը «Ոսկե արմավենու ճյուղ»-ից հետո նշանակությամբ երկրորդ է:

Ավանդաբար Դարդեն եղբայրների աշխատանքներն առանձնանում են իրենց սոցիալական հնչողությամբ: «Երկու օր, մեկ գիշեր»-ն այդ տեսանկյունից բացառություն չէ: Այն մի կնոջ պատմություն է, որը փորձում է խուսափել իրեն աշխատանքից ազատելու սպառնալից հեռանկարից: Գլխավոր դերում հանդես է գալիս ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիյարը:

Ֆիլմի իմաստն այն է, որ նրա հերոսուհին պետք է կարողանա համոզել գործընկերներին հրաժարվել դրամական պարգևավճարից: Դա է նրան աշխատանքից չազատելու պայմանը:

«Առանց ոչ վաղ տեղի ունեցած գլոբալ ճգնաժամի, որը մինչև հիմքերը ցնցեց ողջ համաշխարհային քաղաքակրթությունը, մեր ֆիլմը չէր լինի,-հայտարարեց Կաննում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Ժան-Պիեռ Դարդենը:- Վերջին տասնամյակում չի եղել ավելի բարդ իրավիճակ, երբ յուրաքանչյուրը կառչեր իր աշխատատեղից ամեն ինչի և ամեն ինչ անելու գնով»:

Կինոնկարը անդրադառնում է ժամանակակից արևմտյան հասարակության սոցիալական գործունեության հիմնարար խնդիրներին: «Անհրաժեշտ է հակադրվել անարդարությանը և մասնավոր կապիտալի կողմից եկող շանտաժին: Այժմ անհրաժեշտ է համերաշխություն և փոխադարձ օգնություն»,- ասել է Ժան-ՊիեռԴարդենը և ավելացրել, որ մեր ժամանակներում առանց պայքարի չկա հաղթանակ:

Իր հերթին «Երկու օր, մեկ գիշեր» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար Մարիոն Կոտիյարը հայտնել է, որ ուրախությամբ է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը: «Ես միշտ երազել եմ աշխատել Դարդեն եղբայրների հետ: Ինձ դուր են գալիս կնոջ բարդ կերպարները, երբ ստիպված ես շատ և լարված աշխատել» ,- ասել է դերասանուհին:

Նա նաև ասել է, որ Դարդեն եղբայրների կինոնկարների թվացյալ պարզության ետևում, իրականում, ընկած է մանրակրկիտ և տքնաջան աշխատանք, ճշգրիտ դետալների առատություն, որը ռեժիսորների աշխատանքներին տալիս է հատուկ մթնոլորտ: «Այդ ֆիլմերը հստակ հաշվարկներով և անթերի բեմականացված գործեր են» ,- ընդգծել է Կոտիյարը:

Կաննի փառատոնի հիմնական մրցույթին մասնակցող 18 ֆիլմերի շարքից 12-րդը ցուցադրվեց հենց այս ֆիլմը, Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր»-ը:

Հաջորդ երկու ֆիլմերի ցուցադրությունը կկայանա այսօր՝ մայիսի 21-ին: Կցուցադրվեն ֆրանսիացի ռեժիսոր Միշել Հազանավիչուսի «Որոնում» և հայտնի Ժան-Լյուկ Գոդարի 3D ձևաչափով նկարահանած «Բառեր, մնաք բարով» ֆիլմը:
    Դիտվել է 798 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ