Կնկարահանվի գեղարվեստական ֆիլմ համացանցային մշակույթի մասին05.30.2014
Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեն կնկարահանի երիտասարդական համացանցային մշակույթի մասին գեղարվեստական ֆիլմ, որի վրա աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա ամռանը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
«Ֆլեշմոբ» պայմանական վերնագրով ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, հայտնել է Հանեկեն:
Այն ժանրով դրամա է: Իրադարձությունները մասամբ տեղի են ունենում ԱՄՆ-ում: Ֆիլմի հերոսները նախ ծանոթանում են համացանցում, իսկ կինոնկարի վերջում միմյանց են բախվում իրական կյանքում:
Այս նոր կինոնախագծի դերասանական կազմը դեռ հայտնի չէ:
2012 թ.-ին Հանեկեն իր նկարահանած «Սեր» կինոժապավենի համար արժանացել է «Օսկարի» «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Կինոռեժիսորը նաև Կաննի փառատոնի դափնեկիր է դարձել իր «Դաշնակահարուհին» (2001թ.-ին) և « Սպիտակ ժապավեն» (2009թ.-ին) կինոնկարների համար: