Ռոք փառատոն տանկերով, զենիթային համակարգերով, ինքնաթիռներով ու դեսանտայիններով05.31.2014
Հուլիսի 4-6-ին Ռուսաստանի Տվերի մարզի «Բոլշոյե Զավիդովո» կոչվող տեղանքում կայանալիք ռոք-փառատոնի ընթացքում նախատեսվում է անցկացնել ռուսական զինվորական տեխնիկայի մասշտաբային ցուցադրություն: Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
«Ավելի քան երկու հեկտար զբաղեցնող տարածքում ՌԴ ՊՆ-ն կցուցադրի ռուսական բանակի զինանոցում առկա ժամանակակից տեխնիկա»,- գրված է այդ փառատոնի պաշտոնական կայքում: Ցուցադրանմուշների մեջ կլինեն հակատանկային ինքնագնաց հրանոթ 2С25 «Սպրուդ-ՍԴ», ինքնագնաց հրետանային կայանք 2С9 «Նոնա», ԲՏՌ-82Ա, տանկ՝ Տ-90, զենիթահրթիռային համալիր՝ «Տունգուսկա-Մ1» և այլն:
Փառատոնի ծրագրի շրջանակներում ելույթով հանդես կգա նաև բարձր թռիչքային տեխնիկա ցուցադրող Լիպեցկի ավիակենտրոնի «Ռուսաստանի բազեներ» ինքնաթիռների ջոկատը, կներկայացվի դեսանտային զորաշարժ Մի-8 ուղղաթիռից, իսկ օդային դեսանտի զորամասերի զինվորները կցուցադրեն պարաշյուտային ակրոբատիկա:
Փառատոնի 3 օրերի ընթացքում ելույթ կունենան 120 երաժշտախումբ: Համերգային և զինվորական այս մեծ շոուի հեյդլայներներից առաժմ բարձրաձայնվում է «Ժամանակի մեքենա» և «Լյապիս Տրուբեցկոյ» խմբերի անունները:
Փառատոնը կրում է «Ներխուժում» անվանումը: Այն անցկացվում է 1999 թից և համարվում է Ռուսաստանի ամենամասշտաբային ռոք-փառատոներից մեկը, որին սովորաբար մասնակցում են ոչ պակաս քան 150 հազար հանդիսատեսներ: