Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնում արգելվածը կցուցադրվի փառատոնից դուրս

06.18.2014


Մոսկվայում հունիսի 11-14-ին կայացած Գրքի միջազգային բաց փառատոնի ծրագրով նախատեսված և «Colta.Ru» թատրոնում ցուցադրվելիք 2 ներկայացումները, որոնք ՌԴ մշակույթի նախարարության պահանջով դուրս էին թողնվել միջոցառումից, կներկայացվեն «Տեատր.դոք» թատրոնում: Այդ մասին հաղորդում է « taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Այդ երկու բեմադրություններն էլ կներկայացնի տիկնիկային «Տապակած հավ» թատրոնը: Դրանք ավելի շուտ կցուցադրվեն ներկայացում-էսքիզի ձևով:

Հիշեցնենք, որ խոսքը Բորիս Կոնստանտինովի բեմականացրած Օլժաս Ժանայդարովի «Բարձի հոգին» և Նատալյա Պախոմովայի բեմականացրած Մաքսիմ Կուրոչկինի «Խոտակերները» պիեսների մասին է:

Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպիչները ՌԴ մշակույթի փոխնախարարից ստացել էին նամակ այդ երկու պիեսները իրենց միջոցառման ծրագրից հանելու պահանջով:

Ըստ փոխնախարար Վլադիմիր Արիստարխովի այդ մանկական ներկայացումներում դիտարկվում են համասեռամոլության գաղտնի քարոզի տարրեր և ռուսական մշակույթին անհարիր և հակառակ այլ երևույթներ: Հակառակ դեպքում՝ նախարարությունը սպառնացել էր չեղյալ համարել Գրքի միջազգային բաց փառատոնի հետ պաշտոնական գործընկերությունից:

Այս ամենի արդյունքում «Colta.Ru» թատրոնը ստիպված այդ ծրագիրը հանեց փառատոնի միջոցառումների ցանկից:

Փառատոն-մշակույթի նախարարություն հակադարձման դեմ դուրս եկան ինչպես փառատոնի շատ մասնակիցներ, ովքեր հրաժարվեցին այդ միջոցառման մեջ իրենց ելույթներից, այնպես էլ մի շարք հանդեսներ, հրատարակչություններ և մշակութային գործիչներ, որոնք նախարարության քայլը որակեցին որպես գրաքննություն:
    Դիտվել է 875 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253</