Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փաստագրական թատրոն-իրապատում գյուղական բնակավայրերում

06.25.2014


Ռուսաստանում, Թաթարստանի ինքնավար հանրապետության գյուղերում թատրոնի նկատմամբ ունեցած իրենց հոգևոր պահանջները տեղացիները բավարարում են փաստագրական թատրոններ ստեղծելով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:

Այդպիսի շարժում է նկատվել, օրինակ Թաթարստանի Ելաբուժսկի շրջանի գյուղական բնակավայրերում, որտեղ գտնվող թանգարան-արգելոցին շնորհվել է Ռուսաստանի «Փոքր քաղաքների ու գյուղերի մշակութային խճանկար» մրցույթի կողմից սահմանված դրամաշնորհ:

Սովորաբար փոքր թատրոնները հետաքրքիր չեն հանդիսատեսներին, որովհետև դրանք չունեն տեխնիկապես հագեցած բեմահարթակներ, լուսավորություն, դեկորացիաներ և այլն: Սակայն «ՄԻՖ» (ռուսերեն թանգարան, պատմություն, փաստ բառերի առաջին տառերը՝ «ԹՊՓ»-խմբ.) փաստագրական թատրոնը կարող է բեմահարթակ դառնալ մեկ, երկու կամ երեք դերասանների համար, ովքեր ներկայացումները կանցկացնեն հենց իրենց՝ հանդիսատեսներին դրա մեջ ներքաշելով:

Թանգարան-արգելոցի մամլո ծառայությունից հայտնել են, որ այդպիսի թատրոնների ներկայացումների հիմքում ընկած են իրական տեքստեր, հարցազրույցներ, իրական մարդկանց ճակատագրեր, քանի-որ փաստագրական թատրոնը հատուկ ժանր է, որը միմյանց է շաղկապում պատմությունը և արվեստը:

Թանգարանի ֆոնդերում շատ կան պատմագրական և երկրագիտական նյութեր, որոնք կարող են դրամատուրգիական ստեղծագործությունների նյութ դառնալ: Այս դեպքում՝ դրանք փաստաթղթեր են, լուսանկարներ, նամակներ, գրողների ստեղծագործություններ, որոնք կապված են թաթարական Ելաբուգ բնակավայրի հետ:
    Դիտվել է 860 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129