Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմարվեստի նահապետը կստանա «Պատվի և արժանապատվության» մրցանակը

07.02.2014


Այսօր, հուլիսի 2-ին, 23-րդ անգամ Ռուսաստանի մահրաքաղաքի լավագույն թատերական պրեմիերաները կնշվեն «Բյուրեղապակյա Տուրանդոտներով»: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ինչպես ավանդական կարգն է, մրցանակների հանձնման արարողությունը կկայանա Վախթանգովի անվան թատրոնում:

«Բյուրեղապակյա Տուրանդոտ»-ի սկզբունքն է. «Մրցանակներ՝ լավագույների, տոն՝ բոլորի համար»:

Յուրաքանչյուր արարողություն վերածվում է ինքնատիպ սցենարով բեմադրված թատերական ներկայացման, որտեղ առկա են վառ և տպավորիչ տեսարանները, սյուժեի անսպասելի շրջադարձերը:
Մրցանակը չինական հայտնի արքայադստեր բյուրեղապակյա արձանիկն է, որը տրվում է տղամարդու և կնոջ լավագույն դեպյուտային դերակատարման, բեմի ձևավորման, ռեժիսորական աշխատանքի և լավագույն ներկայացման համար:

Կա նաև հատուկ անվանակարգ, որի մրցանակակիրը հայտնի է դառնում հանդիսավոր արարողությունից շատ ավելի շուտ: Դա «Պատվի և արժանապատվության» մրցանակն է, որին այս տարի արժանացել է ռուսական բեմարվեստի նահապետերից մեկը՝ Յուրի Լյուբիմովը, ով այս տարի նշում է իր ստեղծագործական կյանքի 80-ամյակը:
    Դիտվել է 937 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142