Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարձրանում է վարագույրը և ես տեսնում եմ «պատմության» սկիզբը

07.09.2014


«Շատ գործողություններով սյուժետային և առանց սյուժեի մեկ գործողությամբ բալետը արվեստի այդ տեսակի այսօրվա զարգացման երկու գլխավոր ուղղություններն են: Չնայած այն բանին, որ Եկատերինբուրգում ես բեմադրել եմ երկու սյուժետային ներկայացում, մեկը քիչ հաջողված, մյուսը՝ համեմատաբար հաջողված, բայց բալետում պատմողականությունը ինձ շատ չի հետաքրքրում: Երբ բարձրանում է վարագույրը և ես տեսնում եմ «պատմության» սկիզբը, հաճախ կորցնում եմ հետաքրքրությունս: Կարևոր չէ, թե որքան են ժամանակակից դեկորացիաները, դիզայնը, երաժշտությունը և թատերական լեզուն: Այդ ամենը, այս կամ այն կերպ, կրկին ծեփված է ձվով պատրաստված հենց այն նույն հին ցեխից: Ինձ հարկավոր է ոչ թե սյուժետային գործողությունը, այլ՝ պարային»,- իր մի հարցազրույցում ասել է 2013/2014թթ.-երի բալետային թատերաշրջանի բացահայտ հաղթող, Եկատերինբուրգի բալետի գեղարվեստական ղեկավար «Ոսկե դիմակ-2014»-ի մրցանակակիր Վյաչեսլավ Սամոդուրովը:

Նա իր ստեղծագործության գլխավոր ազդակը համարում է ձայնային շարքը, ֆոնը, ռիթմը և էլի շատ հանգամանքներ, սակայն երաժշտությունը որոշարկողն է: Բեմադրիչը նշում է, որ ինքը երկար լսում և ունկնդրում է, ընդ որում, շատ կարևոր է նաև կոնկրետ կատարողական մեկնաբանությունը: «Իմ համար պարը երկխոսություն է երաժշտության հետ»,- նշել է Սամոդուրովը և ավելացրել, որ մարդկանց տեսակետները երաժշտության նկատմամբ փոփոխվում են նրանց հետ միասին:
    Դիտվել է 880 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189