Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ղրիմ» օպերան ռուս-թուրքականից մինչև Մայդան

07.11.2014

«Սանկտ-Պետերբուրգ օպերա» երաժշտական կամերային թատրոնը հինգաբթի օրը ներկայացրեց «Ղրիմ» վերնագրով իր նոր բեմադրությունը: Ներկայացման պրեմիերայի օրը պատահական չէր ընտրվել: Հուլիսի 10-ը Ռուսաստանում նշվում է, որպես Զինվորական փառքի և Պոլտավայի ճակատամարտում Պետրոս 1-ի զորքերի կողմից տարած պատմական մեծ հաղթանակի օր: Այդ մասին « INTERFAX»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բեմադրության հիմքում ընկած է խորհրդային կոմպոզիտոր Մարինա Կովալի դեռևս Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ստեղծած «Սևաստոպոլ» օպերան, որը անդրադարձ է Հայրնիքին և ժողովրդի միասնությանը:

Նոր բեմադրությաունը, որը հեղինակները անվանում են հանրահավաք-օպերա, իր մեջ է ներառում ռուս-թուրքական պատերազմներից մինչև ժամանակակից ուկրաինական Մայդանի դեպքերը:

«Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հստակ է և սկզբունքային: Մենք այն կպաշտպանենք և այն որևէ մեկին չենք տա», նշել է «Սանկտ-Պետերբուրգ օպերա»-ի գեղարվեստական ղեկավար Յուրի Ալեքսանդրովը:

Նշենք, որ սա բոլորովին նոր ներկայացում է և Կովալի օպերայից պահպանվել է միայն երաժշտությունը:

Ռեժիսորը նաև նշել է, որ իրենց ներկայացումը ինտերակտիվ է, մտահղացումը նույնպես նորույթ է և այն անվանվել է հանրահավաք-օպերա ժանրի բեմադրություն, որտեղ շատ տեսարաններում առաջացած հարցերին իր «այո» կամ «ոչ» պատասխաններով մասնակցում են նաև հանդիսատեսը:
    Դիտվել է 865 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131