Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայի թատրոնները չեղյալ են համարել իրենց այսօրվա ներկայացումները

07.16.2014

Մոսկվայի թատրոնները փափոխություններ են կատարել իրենց խաղացանկերում՝ կապված մետրոպոլիտենում հուլիսի 15-ի առավոտյան տեղի ունեցած աղետալի պատահարի և քաղաքային իշխանությունների կողմից հուլիսի 16-ը սգո օր հայտարարելու հետ: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հուլիսի 16-ին հայտարարված սգո օրվա կապակցությամբ Մոսկվայի «Տագանկայի դերասանների համագործակցություն», «Սովրեմեննիկ», «Մոսկվայի մյուզիկ հոլլ», «Պրակտիկա», Չիխաչյովի ղեկավարությամբ գործող մանկական երաժշտական և Կուկլաչևի կատուների թատրոններում ներկայացումները չեղյալ են համարվել:

Իսկ «Նոր օպերա» թատրոնում, որտեղ հանդես է գալու օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, կհայտարարվի լռության րոպե:
    Դիտվել է 800 անգամ