Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լոնդոնի թատրոնը մեղադրվում է հակասեմիթականության մեջ

08.06.2014


Լոնդոնի հայտնի «Tricycle Theatre» թատրոնը Բրիտանական հրեական կինոփառատոնին չի տրամադրել իր շենքը՝ այնտեղ փառատոնն անցկացնելու համար: Մերժման պատճառը եղել է այն, որ հրեական միջոցառումը մասնակիորեն ֆինանսավորվում է Իսրայելի դեսպանության կողմից: Մերժման համար թատրոնը ենթարկվել է քննադատության: Այդ մասին «The Guardian»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ինչպես հայտնել է «Tricycle Theatre» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ինդհու Ռուբասինդհամը, թատրոնի ղեկավարությունը նպատակահարմար է գտել իր մոտ չընդունել Իսրայելի կողմից ֆինանսավորվող կինոփառատոնը՝ հաշվի առնելով նրա ներկայիս հակամարտությունը Պաղեստինի հետ: «Մենք կազմակերպիչներին առաջարկել ենք իսրայելական դեսպանության փոխարեն գտնել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ: Մենք դեմ չէինք փառատոնի անցկացմանը, սակայն ոչինչ չփոխվեց և մենք ստիպված էինք փառատոնից հրաժարվել»,- ասել է նա:

Բրիտանական հրեական կինոփառատոնի կազմակերպիչները շատ են զարմացել և հիասթափվել այս իրավիճակի համար: «Տխուր է, որ «Tricycle Theatre» -ը հրաժարվել է համագործակցել բացարձակապես ապաքաղաքական փառատոնի հետ»,- հայտարարել է հրեական կինոփառատոնի տնօրեն Ջուդի Այրոնսայդը:
    Դիտվել է 906 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354