Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմեկնարկի մոնոներկայացումների «SOLO» 7-րդ միջազգային փառատոնը

08.21.2014

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի10-ին Մոսկվայի «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնում կկայանա մոնոներկայացումների «SOLO» 7-րդ միջազգային փառատոնը: Հանդես կգան ռուսաստանցի, իտալացի, ֆրանսիացի, գերմանացի, լեհ, բելգիացի և ռումինացի դերասաններ: Ընդհանուր առմամբ, հանդիսատեսին կներկայացվի 13 ներկայացում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:

Ըստ կազմակերպիչների փառատոնի ընթացքում կներկայացվի դասական և պլաստիկ թատրոն, ժամանակակից պար, իմպրովիզացիոն թատրոն, կլինեն նաև բեմական լույսի և դերասանի վիրտուոզ խաղի համադրությամբ բարձր տեխնոլոգիական փորձարարություններ և այլն:

    Դիտվել է 829 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566